ԿԱՅԱՆ ԲԵՐԴ, ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ, ՀԱՂՊԱՏ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հայոց բերդերը և ամրոցները հատուկ նախագծի հերթական տպավորիչ և հզոր բերդը, ուր այցելելու ենք, Լոռվա Կայան բերդն է, որը հայտնի է նաև Հաղպատա Սուրբ Նշանի բերդ, Ակնաբերդ և Դսեվանքի բերդ անուններով։ Նախ կայցելենք մեր ճարտարապետության գլուխգործոցներից Հաղպատի վանք, որի հետ ուղղակիորեն կապված է մեր այցելելիք մյուս վայրը՝ Կայան բերդը։ Հետաքրքիր ու գեղեցիկ քայլարշավով կհասնենք Կայան բերդի տարածք, որտեղ ոչ միայն կտեսնենք բերդի ամրակուռ պարիսպները, այլ նաև Դսեվանքի կանգուն եկեղեցին։ Պակաս գեղեցիկ չեն նաև Կայան բերդից դեպի Դեբետի կիրճ, Հաղպատի վանք և Զարնի-Պարնի ամրոց բացվող տեսարանները: Բերդը վայելելուց հետո կայցելենք Զարնի-Պարնի քարայր-ամրոց, որը խիստ տպավորիչ կառույց է և հետաքրքիր լուծումներով վերականգնումից հետո վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ ներկայացված են նաև տարատիպ կենցաղային և արհեստագործական իրերի հավաքածուներ: Ասել է, թե հրաշալի օրն ու անկրկնելի տպավորություններն ապահովված են ամբողջությամբ:
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Զարնի-Պարնիի մուտքավճարը 1000 դրամ է, որը գնի մեջ ներառված չէ:
Մանրամասն Ծրագիր
ԼՈՌՎԱ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
Հայոց բերդերը և ամրոցները հատուկ նախագծի հերթական տպավորիչ և հզոր բերդը, ուր այցելելու ենք, Լոռվա Կայան բերդն է, որը հայտնի է նաև Հաղպատա Սուրբ Նշանի բերդ, Ակնաբերդ և Դսեվանքի բերդ անուններով։ Նախ կայցելենք մեր ճարտարապետության գլուխգործոցներից Հաղպատի վանք, որի հետ ուղղակիորեն կապված է մեր այցելելիք մյուս վայրը՝ Կայան բերդը։ Հետաքրքիր ու գեղեցիկ քայլարշավով կհասնենք Կայան բերդի տարածք, որտեղ ոչ միայն կտեսնենք բերդի ամրակուռ պարիսպները, այլ նաև Դսեվանքի կանգուն եկեղեցին։ Պակաս գեղեցիկ չեն նաև Կայան բերդից դեպի Դեբետի կիրճ, Հաղպատի վանք և Զարնի-Պարնի ամրոց բացվող տեսարանները: Բերդը վայելելուց հետո կայցելենք Զարնի-Պարնի քարայր-ամրոց, որը խիստ տպավորիչ կառույց է և հետաքրքիր լուծումներով վերականգնումից հետո վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ ներկայացված են նաև տարատիպ կենցաղային և արհեստագործական իրերի հավաքածուներ: Ասել է, թե հրաշալի օրն ու անկրկնելի տպավորություններն ապահովված են ամբողջությամբ:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:




