ՎԵՐԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀՈՌՈՄԱՅՐ, ՕՁՈւՆ, ԱՐԴՎԻ, ԱՄՐԱԿԻՑ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Դեպի նմանը չունեցող Լոռի այս յուրահատուկ ճամփորդության ընթացքում կբացահայտենք տեղի բնական և մարդակերտ հրաշալիքները։ Երթուղու հենց առաջին կանգառը շատ յուրահատուկ ու ուշագրավ է․ գյուղ Ամրակից ու տեղի ռուս ուղղափառ եկեղեցին՝ հրաշագործ Սուրբ Նիկողայոսի եկեղեցին իր յուրօրինակ ճարտարապետությամբ, որն ասես հեքիաթից պոկված լինի։ Այնուհետև մեզ է սպասում հրաշալի Արդվին, ուր բացի «Մենք ենք մեր սարերը» նշանավոր ֆիլմի՝ այստեղ նկարահանված բազմաթիվ կադրեր վերհիշելուց, կայցելենք նաև Լոռվա ամենակարևոր կոթողներից մեկը՝ Սուրբ Հովհաննեսի (Սրբանեսի) վանք ու բնության հուշարձան Օձապորտ։ Մեր ճանապարհը կշարունակենք դեպի Վերին Հոռոմայր, ապա և Օձուն ու տեղի տպավորիչ և մեծարժեք տաճար։ Ընդ որում, այս այցին ոչ միայն Վերին Հոռոմայրում կլինենք, այլ գեղեցիկ քայլարշավով կհասնենք Ներքին Հոռոմայր՝ վայելելով Դեբետի կիրճի հրաշալի տեսարանը և առանձնացող ու տպավորիչ Ներքին Հոռոմայրը։

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 21։30, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
8000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԼՈՌՎԱ ԳԱՆՁԵՐԸ

Դեպի նմանը չունեցող Լոռի այս յուրահատուկ ճամփորդության ընթացքում կբացահայտենք տեղի բնական և մարդակերտ հրաշալիքները։ Երթուղու հենց առաջին կանգառը շատ յուրահատուկ ու ուշագրավ է․ գյուղ Ամրակից ու տեղի ռուս ուղղափառ եկեղեցին՝ հրաշագործ Սուրբ Նիկողայոսի եկեղեցին իր յուրօրինակ ճարտարապետությամբ, որն ասես հեքիաթից պոկված լինի։ Այնուհետև մեզ է սպասում հրաշալի Արդվին, ուր բացի «Մենք ենք մեր սարերը» նշանավոր ֆիլմի՝ այստեղ նկարահանված բազմաթիվ կադրեր վերհիշելուց, կայցելենք նաև Լոռվա ամենակարևոր կոթողներից մեկը՝ Սուրբ Հովհաննեսի (Սրբանեսի) վանք ու բնության հուշարձան Օձապորտ։ Մեր ճանապարհը կշարունակենք դեպի Վերին Հոռոմայր, ապա և Օձուն ու տեղի տպավորիչ և մեծարժեք տաճար։ Ընդ որում, այս այցին ոչ միայն Վերին Հոռոմայրում կլինենք, այլ գեղեցիկ քայլարշավով կհասնենք Ներքին Հոռոմայր՝ վայելելով Դեբետի կիրճի հրաշալի տեսարանը և առանձնացող ու տպավորիչ Ներքին Հոռոմայրը։

մեկնում Երևանից

Ամրակիցի ռուս ուղղափառ եկեղեցի

Արդվի․ Օձապորտ և Սրբանեսի վանք

Վերին Հոռոմայրի վանք

Օձունի տաճար

Ներքին Հոռոմայր (թեթև քայլարշավ)

վերադարձ Երևան:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 8000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել