ԱՐՓԻ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Արփի լիճն իր շրջակայքով Հայաստանի ամենայուրահատուկ անկյուններից է, որը, սակայն, բացահայտելու կարիք ունի, ինչն էլ մեծ սիրով կանենք միասին: Մեր տպավորիչ քայլարշավը կմեկնարկենք Շիրակի մարզի Արփի լճի ափին գտնվող Բերդաշեն գյուղից, ապա կհասնենք դեպի Շաղիկ և Գայլի երախ, որից հետո կվերադառնանք մեկնարկի կետ՝ անցնելով Բերդաշենի սոճիների անտառով։ ‹‹Արփի լիճ›› ազգային պարկը հայտնի է իր հարուստ բուսականությամբ և թռչնաշխարհով, ինչը նույնպես հնարավորություն կունենաք անձամբ տեսնել և վայելել: Հրաշալի օր՝ հրաշալի վայրում։
7։30, վերադարձը՝ մոտ 21։30, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՔԱՅԼԵՆՔ ԱՐՓԻ ԼՃԻ ՇՈւՐՋԲՈԼՈՐԸ
Արփի լիճն իր շրջակայքով Հայաստանի ամենայուրահատուկ անկյուններից է, որը, սակայն, բացահայտելու կարիք ունի, ինչն էլ մեծ սիրով կանենք միասին: Մեր տպավորիչ քայլարշավը կմեկնարկենք Շիրակի մարզի Արփի լճի ափին գտնվող Բերդաշեն գյուղից, ապա կհասնենք դեպի Շաղիկ և Գայլի երախ, որից հետո կվերադառնանք մեկնարկի կետ՝ անցնելով Բերդաշենի սոճիների անտառով։ ‹‹Արփի լիճ›› ազգային պարկը հայտնի է իր հարուստ բուսականությամբ և թռչնաշխարհով, ինչը նույնպես հնարավորություն կունենաք անձամբ տեսնել և վայելել: Հրաշալի օր՝ հրաշալի վայրում։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։