ՀԱՅՐԱՎԱՆՔ, ՆՈՐԱՏՈւՍ, ՎԱՆԵՎԱՆՔ, ԿՈԹԱՎԱՆՔ, ԲԵՐԴԿՈւՆՔ, ՕՁԱԲԵՐԴ
Այս յուրօրինակ ծրագրով առիթ կունենանք վայելելու չքնաղ Սևանա լճի ավազանում գտնվող կարևոր պատմամշակութային կոթողները՝ Գեղարքունիքի թաքնված գանձերը։ Օրվա սկզբում մեզ է սպասում կապուտակ Սևանն ու տպավորիչ Հայրավանքը։ Հայրավանքը բացահայտելուց և վայելելուց հետո էլ ճանապարհ կընկնենք դեպի Նորատուս գյուղի հնագույն խաչքարադաշտ։ Առջևում է Գեղարքունիքի ամենագեղատեսիլ գյուղերից Արծվանիստի գանձը՝ հոյակերտ Վանեվանքը: Բայց սա դեռ ամենը չէ, հերթը հրաշալի Կոթավանքինն է՝ տպավորիչ տեղադրությամբ և ճարտարապետությամբ: Եվս մեկ յուրահատուկ կանգառ է մեզ սպասում Բերդկունքում, որտեղ կտեսնենք անմիջապես Սևանա լճի ափին վեր խոյացող հզոր բերդը, որը հայտնի է նաև Սպիտակ բերդ անունով։ Կտեսնենք ևս մեկ կարևոր բերդաքաղաք՝ պատմական Օձաբերդը (Թեյշեբաինին)՝ ուրարտական մեծարժեք արձանագրություններով և տարածքից բացվող հրաշալի տեսարանով: Հագեցած ու յուրօրինակ ծրագրից հետո Երևան կվերադառնանք՝ վայելելով Սևանի գեղեցիկ տեսարանը:
Այս ուղևորությունը մաս է կազմում Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի:
9։30, վերադարձը՝ մոտ 21։30, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՆՁԵՐԸ
Այս յուրօրինակ ծրագրով առիթ կունենանք վայելելու չքնաղ Սևանա լճի ավազանում գտնվող կարևոր պատմամշակութային կոթողները՝ Գեղարքունիքի թաքնված գանձերը։ Օրվա սկզբում մեզ է սպասում կապուտակ Սևանն ու տպավորիչ Հայրավանքը։ Հայրավանքը բացահայտելուց և վայելելուց հետո էլ ճանապարհ կընկնենք դեպի Նորատուս գյուղի հնագույն խաչքարադաշտ։ Առջևում է Գեղարքունիքի ամենագեղատեսիլ գյուղերից Արծվանիստի գանձը՝ հոյակերտ Վանեվանքը: Բայց սա դեռ ամենը չէ, հերթը հրաշալի Կոթավանքինն է՝ տպավորիչ տեղադրությամբ և ճարտարապետությամբ: Եվս մեկ յուրահատուկ կանգառ է մեզ սպասում Բերդկունքում, որտեղ կտեսնենք անմիջապես Սևանա լճի ափին վեր խոյացող հզոր բերդը, որը հայտնի է նաև Սպիտակ բերդ անունով։ Կտեսնենք ևս մեկ կարևոր բերդաքաղաք՝ պատմական Օձաբերդը (Թեյշեբաինին)՝ ուրարտական մեծարժեք արձանագրություններով և տարածքից բացվող հրաշալի տեսարանով: Հագեցած ու յուրօրինակ ծրագրից հետո Երևան կվերադառնանք՝ վայելելով Սևանի գեղեցիկ տեսարանը:
Այս ուղևորությունը մաս է կազմում Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի:
մեկնում ԵրևանիցՀայրավանք
Նորատուսի խաչքարեր
Կոթավանք
Վանեվանի վանք
Օձաբերդ (Թեյշեբաինի) բերդաքաղաք
Բերդկունք (Սպիտակ) բերդ
վերադարձ Երևան:



