ԳՈՇ ԼԻՃ, ԳՈՇԱՎԱՆՔ, ԴԻԼԻՋԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հրաշալի ուղևորություն և հաճելի քայլարշավ, որի ժամանակ կտեսնենք Տավուշի դրախտային անտառների երեք հրաշալիքներ՝ Գոշ լիճը, Գոշավանքն ու Հաղարծինը։ Ուղևորությունը կսկսենք Դիլիջանի հրաշալիքներից Հաղարծինի վանք այցելությամբ, որից հետո կուղևորվենք Գոշ գյուղ։ Այստեղ կայցելենք հոյակերտ Գոշավանք, ապա կսկսենք մեր տպավորիչ քայլքը մինչ Գոշ լիճ, որտեղ կարող ենք վայելել նաև մեր ազատ ժամանակը։ Խոստանում ենք, որ անսահման գեղեցկության և մաքուր օդի պակաս չի լինի։
9:30, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՏԱՎՈՒՇԻ ԳԱՆՁԵՐԸ
Հրաշալի ուղևորություն և հաճելի քայլարշավ, որի ժամանակ կտեսնենք Տավուշի դրախտային անտառների երեք հրաշալիքներ՝ Գոշ լիճը, Գոշավանքն ու Հաղարծինը։ Ուղևորությունը կսկսենք Դիլիջանի հրաշալիքներից Հաղարծինի վանք այցելությամբ, որից հետո կուղևորվենք Գոշ գյուղ։ Այստեղ կայցելենք հոյակերտ Գոշավանք, ապա կսկսենք մեր տպավորիչ քայլքը մինչ Գոշ լիճ, որտեղ կարող ենք վայելել նաև մեր ազատ ժամանակը։ Խոստանում ենք, որ անսահման գեղեցկության և մաքուր օդի պակաս չի լինի։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։