ԳՀՈւԿԻ, ՉՈՐՈւՏԻ, ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔԵՐ, ՊՏՂՆՈւ ՏԱՃԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԳՀՈւԿԻ, ՉՈՐՈւՏԻ, ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔԵՐ, ՊՏՂՆՈւ ՏԱՃԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեկ օրում չորս հոյակերտ կոթող, այն էլ՝ հրաշալի քայլարշավների ուղեկցությամբ։ Այո, նման յուրահատուկ օր հնարավոր է Համշեն տուրի հետ։ Կոտայքի և մասնավորապես Արզականի հրաշալիքների մեր բացահայտումը կսկսենք Նեղուցի վանքից, որը հայկական ճարտարապետության բացառիկ գլուխգործոցներից է։ Նեղուցի վանք կհասնենք ոչ երկար ու հաճելի քայլարշավով, կվայելենք այս տպավորիչ կառույցն իր հարուստ պատմությամբ, կվայելենք նաև այստեղից բացվող հրաշք տեսարանները։ Հաջորդ կանգառը կլինի Չորուտի վանքը կամ նույն ինքը՝ Իշխանավանքը, որը անտառում թաքնված չքնաղ եկեղեցի է, որից ոչ հեռու կա նաև անչափ տպավորիչ և յուրահատուկ խաչքարադաշտ՝ միաձուլված ծառերին և անտառին։ Դեպի Չորուտ կհասնենք անտառային ոչ երկար, բայց շատ գողտրիկ արահետով։ Եվ մեր ծրագրի հաջորդ կանգառը կլինի Գհուկի խորհրդավոր վանքը՝ թաքնված լեռներում և անտառներում։ Գհուկի վանք հասնելու համար մենք արդեն «իսկական» քայլարշավ կունենանք՝ հասնելու այս առեղծվածային վայր և վայելելու հրաշք տեսարաններ։ Իսկ բացի այս, մենք կտեսնենք ևս մեկ հրաշալիք՝ անչափ տպավորիչ և աննկարագրելի շքեղ Պտղնու տաճարը։ Ե՛վ հրաշալի կոթողներ, և՛ հրաշալի քայլարշավներ, որոնք ձեր օրը հագեցած ու գեղեցիկ կդարձնեն։ 

Մեկնումը՝ 

8։30, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԳՀՈւԿԻ, ՉՈՐՈւՏԻ, ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեկ օրում չորս հոյակերտ կոթող, այն էլ՝ հրաշալի քայլարշավների ուղեկցությամբ։ Այո, նման յուրահատուկ օր հնարավոր է Համշեն տուրի հետ։ Կոտայքի և մասնավորապես Արզականի հրաշալիքների մեր բացահայտումը կսկսենք Նեղուցի վանքից, որը հայկական ճարտարապետության բացառիկ գլուխգործոցներից է։ Նեղուցի վանք կհասնենք ոչ երկար ու հաճելի քայլարշավով, կվայելենք այս տպավորիչ կառույցն իր հարուստ պատմությամբ, կվայելենք նաև այստեղից բացվող հրաշք տեսարանները։ Հաջորդ կանգառը կլինի Չորուտի վանքը կամ նույն ինքը՝ Իշխանավանքը, որը անտառում թաքնված չքնաղ եկեղեցի է, որից ոչ հեռու կա նաև անչափ տպավորիչ և յուրահատուկ խաչքարադաշտ՝ միաձուլված ծառերին և անտառին։ Դեպի Չորուտ կհասնենք անտառային ոչ երկար, բայց շատ գողտրիկ արահետով։ Եվ մեր ծրագրի վերջին կանգառը կլինի Գհուկի խորհրդավոր վանքը՝ թաքնված լեռներում և անտառներում։ Գհուկի վանք հասնելու համար մենք արդեն «իսկական» քայլարշավ կունենանք՝ հասնելու այս առեղծվածային վայր և վայելելու հրաշք տեսարաններ։ Իսկ բացի այս, մենք կտեսնենք ևս մեկ հրաշալիք՝ անչափ տպավորիչ և աննկարագրել շքեղ Պտղնու տաճարը։ Ե՛վ հրաշալի կոթողներ, և՛ հրաշալի քայլարշավներ, որոնք ձեր օրը հագեցած ու գեղեցիկ կդարձնեն։

Քայլարշավները միասին լինելու են ընդհանուր մոտ 5 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 6000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել