ԴՈՎԵՂ, ՍԱՐԻԳՅՈՒՂ, ՈՍԿԵՊԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Տավուշյան դրախտային անտառներում են մեր յուրահատուկ և տարբերվող շատ կոթողներ, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի Դովեղի Սուրբ Սարգիսը։ Մեր այս գեղեցիկ ու հետաքրքիր քայլարշավին Դովեղ գյուղից կհասնենք Սուրբ Սարգսին՝ բացահայտելու այս խորհրդավոր և գեղեցիկ վայրը: Մեզ են սպասում նաև մեր հարուստ ծրագրի այլ արժեքավոր վայրերը։ Իսկ մեր ծրագրում է նաև Սարիգյուղում անչափ հետաքրքիր սրբավայրը, որտեղ պահպանվել են ծառապաշտության հետքերը. այստեղ կբացահայտենք շատ հետաքրքիր ավանդույթներ և պատմություններ։ Անչափ արժեքավոր է նաև Ոսկեպարի հնամենի եկեղեցին, որ նույնպես մեր սահմանապահ կոթողներից է ու առանձնանում է իր ճարտարապետությամբ ու հարուստ պատմությամբ։
8։00, վերադարձը՝ մոտ 21։30, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՏԱՎՈւՇԻ ԳԱՆՁԵՐԸ
Տավուշյան դրախտային անտառներում են մեր յուրահատուկ և տարբերվող շատ կոթողներ, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի Դովեղի Սուրբ Սարգիսը։ Մեր այս գեղեցիկ ու հետաքրքիր քայլարշավին Դովեղ գյուղից կհասնենք Սուրբ Սարգսին՝ բացահայտելու այս խորհրդավոր և գեղեցիկ վայրը: Մեզ են սպասում նաև մեր հարուստ ծրագրի այլ արժեքավոր վայրերը։ Իսկ մեր ծրագրում է նաև Սարիգյուղում անչափ հետաքրքիր սրբավայրը, որտեղ պահպանվել են ծառապաշտության հետքերը. այստեղ կբացահայտենք շատ հետաքրքիր ավանդույթներ և պատմություններ։ Անչափ արժեքավոր է նաև Ոսկեպարի հնամենի եկեղեցին, որ նույնպես մեր սահմանապահ կոթողներից է ու առանձնանում է իր ճարտարապետությամբ ու հարուստ պատմությամբ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 11 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։
