ՎԵՐԵԼՔ ԱԺԴԱՀԱԿ. ՀԱՏՈւԿ ԵՐԹՈւՂԻ
Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը՝ տպավորիչ ու խորհրդավոր Աժդահակը Ձեզ է սպասում, այն էլ՝ ԲԱՑԱՌԻԿ երթուղով: Տպավորիչ արշավը կսկսենք Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից, որտեղից բեռնատարով կհասնենք լեռանն ավելի մոտ վայր, ապա կսկսենք մեր հրաշալի վերելքը դեպի Աժդահակի գագաթ՝ անցնելով նաև գեղատեսիլ Գռիձորով: Իսկ Գեղամա լեռների աժդահայի գագաթին մեզ են սպասում խառնարանային լճակն ու շունչ կտրող տեսարանները: Հրաշալի ուղևորությունն ու հրաշալի տեսարանները երաշխավորված են, իսկ երթուղու յուրահատկությունը նույնպես բացառիկության իր չափաբաժինը կհավելի:
6:30, վերադարձը՝ մոտ 22:30, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) և բեռնատարի ծառայությունը
պրոֆեսիոնալ լեռնային գիդ-ուղեկցորդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԲԱՑԱՌԻԿ ԵՐԹՈւՂՈՎ ԴԵՊԻ ԱԺԴԱՀԱԿ
Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը՝ տպավորիչ ու խորհրդավոր Աժդահակը Ձեզ է սպասում, այն էլ՝ ԲԱՑԱՌԻԿ երթուղով: Տպավորիչ արշավը կսկսենք Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից, որտեղից բեռնատարով կհասնենք լեռանն ավելի մոտ վայր, ապա կսկսենք մեր հրաշալի վերելքը դեպի Աժդահակի գագաթ՝ անցնելով նաև գեղատեսիլ Գռիձորով: Իսկ Գեղամա լեռների աժդահայի գագաթին մեզ են սպասում խառնարանային լճակն ու շունչ կտրող տեսարանները: Հրաշալի ուղևորությունն ու հրաշալի տեսարանները երաշխավորված են, իսկ երթուղու յուրահատկությունը նույնպես բացառիկության իր չափաբաժինը կհավելի:
Քայլարշավը լինելու է մոտ 13 կմ, լեռան բարձրությունը՝ 3597 մետր, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 850 մետր, բեռնատարի ճանապարհը՝ մոտ 15 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, լապտեր։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։