ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԿԱՊԱԴՈՎԿԻԱ 5 ՕՐ
Կապադովկիայի կախարդանքը վայեյելու հրաշալի հնարավորություն է այս գեղեցիկ ուղևորությունը, որը զուգորդված է պատմությամբ և տպավորիչ տեսարաններով։ Բացի Կապադովկիայի բացահայտումը, կտեսնենք նաև Արևմտյան Հայաստանի այնպիսի նշանավոր վայրեր, ինչպիսիք են Էրզրումն ու Կարսը, Երզնկան ու Բասենը, ինչպես նաև Կեսարիան ու Սեբաստիան։ Կապադովկիայում տրվող ազատ ժամանակն էլ կարելի է օգտագործել հնամենի փողոցներով շրջելու, օդապարիկներ նստելու կամ նրանց ճախրանքը վայելելու, տեղի հետաքրքիր թանգարաններ ու տեսարժան վայրեր այցելելու համար։
6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW, մինչև 18 տեղ)
3+ աստղանի բարձրակարգ հյուրանոցներ
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով):
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Կապադովկիայում օդապարիկով թռիչքի տոմսը՝ մոտ 260 եվրո, տուրի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ԷՐԶՐՈՒՄԻՑ ԴԵՊԻ ԵՐԶՆԿԱ
Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսոյ լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի Կարին աշխարհ՝ Էրզրում, որտեղ կայցելենք Կարնո հզոր բերդը, Սանասարյան վարժարանը և տեղի հայկական եկեղեցին։
մեկնում՝ Երևան-Բավրա-Ախալքալաք (Վրաստան)-ՉըլդըրԾովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ
Արաքս գետ և Հովվի կամուրջ
Էրզրում (Կարին)․ Սանասարյան վարժարան, Կարնո բերդ, Հայկական եկեղեցի
ընթրիք Երզնկայում գիշերակաց՝ Երզնկա:ՕՐ 2 | ԿԵՍԱՐԻԱՆ ԵՎ ԿԱՊԱԴՈՎԿԻԱՆ
Երկրորդ օրը առավոտյան պատմական Կարինից կուղևորվենք դեպի Կեսարիա՝ տեսնելու Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ապա կշարունակենք մեր ճանապարհը դեպի հեքիաթային Կապադովկիա, որտեղ կունենանք ազատ ժամանակ վայելելու անչափ գեղեցիկ տեսարանները։
նախաճաշ հյուրանոցումԿեսարիա․ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
ազատ ժամանակ Կապադովկիայում
ընթրիք Կապադովկիայում գիշերակաց՝ Կապադովկիա։ՕՐ 3 | ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԿԱՊԱԴՈՎԿԻԱՆ
Առավոտյան ցանկացողները կարող են Կապադովկիան տեսնես թռչնի թռիչքի բարձրությունից՝ օդապարիկներով։ Օրվա երկրորդ կեսին արդեն կունենանք ազատ ժամանակ բացահայտելու Կապադովկիայի գողտրիկ անկյունները, հնամենի փողոցները և ցանկության դեպքում այցելելու տեղի թանգարաններ։
նախաճաշ հյուրանոցումՕդապարիկով թռիչք (ըստ ցանկության)
Ազատ ժամանակ Կապադովկիայում
Այցելություն թանգարաններ (ըստ ցանկության)
ընթրիք Կապադովկիայում գիշերակաց՝ Կապադովկիա:ՕՐ 4 | ՍԵԲԱՍՏԻԱՅԻՑ ԴԵՊԻ ԵՐԶՆԿԱ
Ժամանակն է շարունակելու ճամփորդությունը դեպի Սեբաստիա և Երզնկա։ Սեբաստիայում կայցելենք Կեռ կամուրջը և կուղևորվենք Երզնկա, ուր կընթրենք և կգիշերենք։
նախաճաշ հյուրանոցումՍեբաստիայի Կեռ կամուրջ
ընթրիք Երզնկայում գիշերակաց՝ Երզնկա:ՕՐ 5 | ԵՐԶՆԿԱՅԻՑ ԴԵՊԻ ԿԱՐՍ
Երզնկայում կայցելենք բնության հրաշալիք Երզնկայի բազմահարկ ջրվեժը, որից հետո կուղևորվենք Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի, այլ նաև շրջակայքի վրա: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը:
նախաճաշ հյուրանոցումԵրզնկայի եռահարկ ջրվեժ
Կարս․ Կարսի բերդ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ
ճաշ Կարսում վերադարձ Երևան: