ՎԱՆԻ ԳԱԳԱԹՆԵՐԸ՝ ԱՐՏՈՍ, ՎԱՐԱԳ, ՆԵՄՐՈւԹ 5 ՕՐ

ԱՐՏՈՍ, ՎԱՐԱԳ, ՆԵՄՐՈւԹ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 5 ՕՐ

Աննման Վանի տպավորիչ գագաթներից Վարագը, Արտոսն ու Նեմրութը սպասում են մեզ։ Անչափ հետաքրքիր ու հագեցած մեր ծրագրով մենք ոչ միայն կբարձրանանք այս խորհրդանշական գագաթները, այլև կտեսնենք Արևմտյան Հայաստանի մի շարք գանձեր, այդ թվում՝ Վանն ու Աղթամարը, Կարսն ու Բերկրին և ավելին։ Վերելքների ժամանակ մեզ կօգնեն ինչպես տեղացի ուղեկցորդները, այնպես էլ Համշեն տուրի ներկայացուցիչները, իսկ Արևմտյան Հայաստանի ուղևորությունը բովանդակալից ձևով կիրականացնեն Համշեն տուրի փորձառու գիդերը: Ուղևորություն, որտեղ կատարյալ համադրված են լեռնագնացությունն ու պատմամշակութային տուրիզմը։ Ուղևորություն, որը պարգևելու է նմանը չունեցող զգացություններ ու Հայրենիքը լիարժեք վայելելու հնարավորություն։

Մեկնումը՝ 

6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
195000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

3+ և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ

2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ հայ գիդ-ուղեկցորդի (թուրքագետ) ծառայությունը

տեղացի ուղեկցորդների ծառայությունը վերելքների ժամանակ

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում նավարկության վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ՎԱՆ

Մինչև կհասնենք աննման Վան, ճանապարհին էլ մեզ հրաշալի վայրեր են սպասում։ Մասնավորապես, կվայելենք Ծովակն Հյուսիսո լիճը, ապա կայցելենք Կարս, որտեղ կտեսնենք քաղաքի հայկական հարուստ ժառանգությունը, որից հետո Իգդիրով և Բայազետով կուղևորվենք Վան՝ ճանապարհին դադար առնելով Մայր Արաքսի ափերին ու անցնելով Մասիսի լանջերով։

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ

ճաշ Կարսում

Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

Արաքս գետ

ընթրիք Վանում գիշերակաց՝ Վան։

ՕՐ 2 | ՎԱՐԱԳԸ

Վարագը կլինի մեր անկրկնելի ուղևորության առաջին գագաթը, ուր մեծագույն սիրով կբարձրանանք։ Վան քաղաքի թիկունքին բազմած այս լեռը ոչ միայն մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ անկյուններից է, այլ նաև նրա լանջերին է մեր պատմության կարևորագույն սրբավայրերից Վարագավանքը։ Վարագի գագաթ վերելք և այցելություն Վարագավանք՝ ֆանտաստիկ, էմոցիոնալ, անկրկնելի։

Վարագի բարձրությունը՝ 3200 մ, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 900 մ, քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 14 կմ։

նախաճաշ հյուրանոցում

Վարագավանք

Վերելք Վարագ լեռ

ընթրիք Վանում

Ազատ երեկո Վանում

գիշերակաց՝ Վան։

ՕՐ 3 | ՆԵՄՐՈՒԹԸ

Այսօր մեզ սպասվում է ոչ միայն հաճելի ու թեթև վերելք, այլ նաև բազում այլ հրաշալիքներ, այդ թվում՝ նավարկություն դեպի Աղթամար, Վանա լճում լողալու հնարավորություն, այցելություն հոյակերտ Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև լճի ափին տառեխի համտես։ Հիանալի վերականգնում Վարագից հետո և Արտոսից առաջ։ Այս ամենը վայելելուց հետո մենք կուղևորվենք Նեմրութին հյուր, որը հայտնի է նաև Սարակն անունով։ Լեռան խառնարան կհասնենք մեքենայով, որից հետո ոչ միայն կվալելենք Նեմրութի հայտնի խառնարանային լճերը, այլ նաև թեթև վերելքով կհասնենք լեռան գագաթին ու կորսանք Վանա լճի ցնցող տեսարանը։ 

Նեմրութի բարձրությունը՝ 2950 մ, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 200 մ, քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 2 կմ։

նախաճաշ հյուրանոցում

Վանա կատուների բուծարան

Աղթամար կղզի (նավարկություն, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)

ճաշ. Վանա տառեխ ձուկ՝ Վանա լճի ափին

Նեմրութի խառնարանային լճեր և վերելք ամենաբարձր կետ

գիշերակաց՝ Դատվան։

ՕՐ 4 | ԱՐՏՈՍԸ

Ժամն է բարձրանալու Արտոս լեռան գագաթ, որը մենք բազմիցս տեսել ենք նկարներում, մասնավորապես Աղթամարի և Սուրբ Խաչի հետ համադրությամբ։ Իսկ այժմ այս գեղեցկագույն լեռան գագաթից կարելի է հիանալ Վանա լճի չքնաղ տեսարաններով։ Հրաշալի վերելք, որը Ձեզ պարգևելու է դրախտային տեսարաններ և անմոռանալի զգացություններ։

Արտոսի բարձրությունը՝ 3550 մ, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 1200 մ, քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 13 կմ։

նախաճաշ հյուրանոցում

Վերելք Արտոս լեռ

ճաշ Վանում գիշերակաց՝ Վան։

ՕՐ 5 | ՄԱՍԻՍԸ ԵՎ ՎԱՆԸ

Թեև վերադարձի օրն է, բայց դեռ ունենք Վանի գանձերից պահած Ձեզ համար։ Առավոտյան կգնանք Ագռավաքար՝ Մհերի դռանն այցի, ապա կբարձրանանք Վանի բերդն ու կտեսնենք ուրարտական արքաների դամբարանը։ Աննման Վանը վայելելուց հետո մեզ է սպասում նաև Բերկրիի թարմացնող ջրվեժը, որին այցի գնալուց հետո միայն հրաժեշտ կտանք Վասպուրական աշխարհին՝ վերադառնալու խոստումով։

նախաճաշ հյուրանոցում

Մհերի դուռ և Ագռավաքար

Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան

Բերկրիի ջրվեժ

Մասիսի լանջերով անցում

ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
Գինը` 195000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել