ՎԵՐԵԼՔ ԱՐՏԵՆԻ, ԱՐՏԵՆՈւ ԵՎ ԴԱՇՏԱԴԵՄԻ ԲԵՐԴԵՐ
Մեր այս հրաշալի ուղևորությանը զուգորդված են ինչպես լեռնագնացությունը, այնպես էլ այցելությունը պատմական կոթողներ։ Նախ, կայցելենք Դաշտադեմի բերդ, որը հրաշալի վիճակում տպավորիչ պաշտպանական կառույց է և մեր ամրոցաշինության լավագույն օրինակներից է հանդիսանում։ Այնուհետև կսկսենք Արտենի լեռան շատ հաճելի և տպավորիչ վերելքը, իսկ լեռան գագաթին մեզ են սպասում շունչ կտրող տեսարանները, խորհրդավոր բերդը, որն էլ կբացահայտենք միասին։ Իսկ Արտենու գագաթից էլ կարելի է տեսնել Արարատի, Արագածի, Հայկական պարի անզուգական տեսարանները։ Ուղևորություն, որը կհետաքրքրի ինչպես սկսնակ արշավականներին, այնպես էլ լեռնագնացության սիրահարներին։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
8։00, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՎԵՐԵԼՔ ԱՐՏԵՆԻ, ԱՐՏԵՆՈւ ԵՎ ԴԱՇՏԱԴԵՄԻ ԲԵՐԴԵՐ
Մեր այս հրաշալի ուղևորությանը զուգորդված են ինչպես լեռնագնացությունը, այնպես էլ այցելությունը պատմական կոթողներ։ Նախ, կայցելենք Դաշտադեմի բերդ, որը հրաշալի վիճակում տպավորիչ պաշտպանական կառույց է և մեր ամրոցաշինության լավագույն օրինակներից է հանդիսանում։ Այնուհետև կսկսենք Արտենի լեռան շատ հաճելի և տպավորիչ վերելքը, իսկ լեռան գագաթին մեզ են սպասում շունչ կտրող տեսարանները, խորհրդավոր բերդը, որն էլ կբացահայտենք միասին։ Իսկ Արտենու գագաթից էլ կարելի է տեսնել Արարատի, Արագածի, Հայկական պարի անզուգական տեսարանները։ Ուղևորություն, որը կհետաքրքրի ինչպես սկսնակ արշավականներին, այնպես էլ լեռնագնացության սիրահարներին։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
Արտենի լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 7 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր, լեռան բարձրությունը՝ 2047 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային / սպորտային կոշիկ, արշավային / հարմարավետ հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք)։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտեր, անձրևապաշտպան միջոցներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, ինչպես նաև մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։