ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ 7-ՕՐՅԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՒՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ 7-ՕՐՅԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՒՐ

Մեկնումը՝ 
Գինը՝
դրամ

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ

դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղափոխում Երևան գիշերակաց՝ Երևան:

ՕՐ 2 | ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ

նախաճաշ հյուրանոցում

Հյուրանոցում նախաճաշելուց հետո կիրականացնենք քաղաքային տուր Երևանում (4-5 ժամ՝ ներառյալ քայլք)։  Կշրջենք մեքենայով Երևանի կենտրոնում՝ այցելելով քաղաքի գլխավոր և պատմական փողոցները։ Կտեսնենք նաև Մայր Հայաստանի արձանը և կվայելենք քաղաքի կենտրոնի համայնապատկերը։ Այնուհետև կտեսնենք Կասկադը (ցանկության դեպքում կարելի է նաև իջնել Կասկադի աստիճաններով) (Գաֆէսճյան արվեստի կենտրոն), օպերային թատրոնը և Ազատության հրապարակը, Աբովյան փողոցը, Երևանի հնագույն փողոցներից մեկը՝ հին և ժամանակակից շենքերի համատեղմամբ, Հանրապետության հրապարակը։

(Ըստ ցանկության կարող են ներառվել Ցեղասպանության թանգարանը, Ծիծեռնակաբերդի հուշարձանը և Մատենադարանը՝ հին ձեռագրերի թանգարանը, հավելավճարով):

Ազատ երեկո Երևանում

գիշերակաց՝ Երևան:

ՕՐ 3 | ԽՈՐ ՎԻՐԱՊ, ԱՐԵՆԻ-1 (ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ), ՆՈՐԱՎԱՆՔ

նախաճաշ հյուրանոցում

Խոր Վիրապի վանք․ այն գտնվում է Հայաստանի Արարատի մարզում՝ սահմանին մոտ և համարվում է կատարյալ վայր Արարատ լեռը տեսնելու համար։ Խոր Վիրապն այն վայրն է, որտեղ բանտարկված էր Գրիգոր Լուսավորիչը։ Հետագայում Խոր Վիրապի տեղում 642 թվականին կառուցվել է մատուռ։

 

Արենի-1 (Թռչունների) քարանձավ․ Արենի-1-ը կամ նաև Թռչունների քարանձավը Հարավային Կովկասի ուշ պղնձի դարի հազվագյուտ և ամենալավ պահպանված հուշարձաններից է, որը գտնվում է Արփա գետի վերևում։ Քարանձավի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր: Արենի-1 քարանձավի պեղումները սկսվել են 2007 թվականին, և այստեղ հայտնաբերվել է 6100-ամյա գինեգործարան:

2008 թվականին հնագետները այստեղ հայտնաբերել են 5500 տարվա հնություն ունեցող կաշվե կոշիկ: «Արենի-1» կոշիկը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։

 

Նորավանք․ 13-րդ դարի հայկական վանք է, որը գտնվում է Երևանից 122 կմ հեռավորության վրա։ Վանքն առավել հայտնի է իր երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցով։ Նորավանքը Օրբելյան իշխանների նստավայրն էր։ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին այստեղ աշխատել են ճարտարապետ Սիրանեսը և մանրանկարիչ ու քանդակագործ Մոմիկը։

գիշերակաց՝ Եղեգիս:

ՕՐ 4 | ԵՂԵԳԻՍԻ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ, «ԱՐԵՆԻ» ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆ, ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

նախաճաշ հյուրանոցում

Եղեգիսի Զորաց եկեղեցի․ գտնվում է Վայոց ձորի մարզում գետին նայող բլրի վրա։ Եկեղեցին կառուցվել է 1303 թվականին։ Զորաց եկեղեցին իր ոճով եզակի է հայկական եկեղեցաշինության մեջ։

Զորաց եկեղեցին այն վայրն էր, որտեղ զինվորներին տրվել է օրհնություն մարտի գնալուց առաջ։

 

«Արենի» գինեգործարան. Հայկական գինին շուրջ 6000 տարվա պատմություն ունի, և ինչպես հայտնի է, 2010 թվականին Նորավանքի Թռչունների քարանձավում (Արենի գյուղի մոտ) հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործարաններից մեկը: «Արենին» հայկական խաղողի տեսակ է, որը հնագույն ժամանակներից աճում է այդ տարածաշրջանում։ Մեր օրերում Արենի գյուղում կարելի է հանդիպել բազմաթիվ գինու գործարաններ, ինչպես նաև անհատներ, ընտանիքներ, ովքեր գինի են պատրաստում և սեփական խաղողի այգիներ են աճեցնում։

 

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի․ 14-րդ դարի եկեղեցի է, որը երևում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղից գեղեցիկ տեսանելի բլրի գագաթին։ Ըստ եկեղեցու պատերի արձանագրությունների՝ ճարտարապետը Մոմիկն է, ով նախագծել և քանդակել է նաև Նորավանքի գլուխգործոց եկեղեցին։

գիշերակաց՝ Եղեգիս:

ՕՐ 5 | ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ, ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ, ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ

նախաճաշ հյուրանոցում

Շաքիի ջրվեժ․ Շաքիի գեղատեսիլ ջրվեժը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում։ Ունի 18 մ բարձրություն։ Ջրվեժը Որոտան գետի վրա է։

 

Տաթևի վանք․ Տաթևի վանքը անժխտելիորեն հայկական միջնադարյան եկեղեցաշինության մարգարիտներից է։ Վանքը թվագրվում է 9-րդ դարով և գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտ գտնվող բազալտե մեծ սարահարթի վրա։ Վանքի տարածքում է գտնվել 14-15-րդ դարերում հայկական միջնադարյան կարևորագույն համալսարաններից մեկը՝ Տաթևի համալսարանը։ 2010 թվականից տարածքում շահագործվում է «ՏաԹևեր» ճոպանուղին: Ճոպանուղին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «աշխարհի ամենաերկար առանց կանգառի երկուղի ճոպանուղին»:

Տաթևի վանքը Հայաստանի պարտադիր այցելելու վայրերից է։

 

Հին Խնձորեսկ քարանձավային գյուղ. Ժամանակին Հին Խնձորեսկը Արևելյան Հայաստանի ամենամեծ և բնակեցված քաղաքներից էր։ Քարանձավ-քաղաքը 19-րդ դարում ուներ ավելի քան 4000 բնակիչ, իսկ 20-րդ դարում այդ թիվը կրկնապատկվեց։ Մեր օրերում քարանձավ-քաղաքը բնակեցված չէ, բայց անչափ տպավորիչ է այցելելու և երբեմնի աշխույժ գյուղի ոգին զգալու համար: 2012 թվականին այստեղ կառուցվել է 160 մետր երկարությամբ ճոճվող կամուրջ, որը միացնում է Նոր Խնձորեսկը Հին Խնձորեսկին։

գիշերակաց՝ Գորիս:

ՕՐ 6 | ԳՈՐԻՍ

նախաճաշ հյուրանոցում

Քաղաքային տուր Գորիսում․ Գորիսը Հայաստանի ամենագեղեցիկ, պատմական և մշակութային հարուստ քաղաքներից է: Գորիսում կտեսնենք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև Գորիսին բնորոշ տները։ Հին Կյորեսում, որը Գորիսի հին անունն է, կտեսնենք հնագույն քարանձավային քաղաքը։

գիշերակաց՝ Երևան:

ՕՐ 7 | ՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

նախաճաշ հյուրանոցում տեղափոխում օդանավակայան:
Գինը` դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել