ՎԵՐԻՆ ՆԱՎԵՐ ԵՎ ԱԽԹԱՄԻՐ ՀՆԱՎԱՅՐԵՐ, ԱՐԴԱՐ ԴԱՎԻԹ ԱՇՏԱՐԱԿ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

Հնավայրեր և կառույցներ, որոնք հասնում են մինչև հնագույն ժամանակներ։ Այս տարբերվող այցին մենք բացահայտելու ենք հնագույն քաղաքակրթությունների հետքերը, որոնք այնքան խոսուն են ու հետաքրքիր։ Կլինենք Վերին Նավեր հնավայրում՝ բացահայտելով Արագածի ստորոտին գտնվող այս վայրի առեղծվածները։ Կքայլենք նաև դեպի Արդար Դավթի մեգալիթյան աշտարակ, որտեղ կփորձենք միասին հասկանալու այս տպավորիչ կառույցի գաղտնիքը։ Մեզ է սպասում նաև Ախթամիր հնավայրը, որն առանձնանում է իր բազմաշերտությամբ․ այստեղ կտեսնենք բրոնզեդարյան բնակատեղիից վիշապաքարեր, վաղքրիստոնեական եկեղեցիներից կիկլոպյան ու միջնադարյան բերդեր, ինչպես և հրաշալի տեսարաններ դեպի Քասախի կիրճը։ Առանձնակի յուրահատուկ օրը երաշխավորված է։

Մեկնումը՝ 

9։00, վերադարձը՝ մոտ 18։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՎԵՐԻՆ ՆԱՎԵՐ ԵՎ ԱԽԹԱՄԻՐ ՀՆԱՎԱՅՐԵՐ, ԱՐԴԱՐ ԴԱՎԻԹ ԱՇՏԱՐԱԿ

Հնավայրեր և կառույցներ, որոնք հասնում են մինչև հնագույն ժամանակներ։ Այս տարբերվող այցին մենք բացահայտելու ենք հնագույն քաղաքակրթությունների հետքերը, որոնք այնքան խոսուն են ու հետաքրքիր։ Կլինենք Վերին Նավեր հնավայրում՝ բացահայտելով Արագածի ստորոտին գտնվող այս վայրի առեղծվածները։ Կքայլենք նաև դեպի Արդար Դավթի մեգալիթյան աշտարակ, որտեղ կփորձենք միասին հասկանալու այս տպավորիչ կառույցի գաղտնիքը։ Մեզ է սպասում նաև Ախթամիր հնավայրը, որն առանձնանում է իր բազմաշերտությամբ․ այստեղ կտեսնենք բրոնզեդարյան բնակատեղիից վիշապաքարեր, վաղքրիստոնեական եկեղեցիներից կիկլոպյան ու միջնադարյան բերդեր, ինչպես և հրաշալի տեսարաններ դեպի Քասախի կիրճը։ Առանձնակի յուրահատուկ օրը երաշխավորված է։

Ոչ բարդ քայլարշավներն ընդհանուր լինելու են մոտ 5 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, ըստ եղանակի նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 6000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել