ԵՂԵԳԻՍ, ԱՐԱՏԵՍ, ՀՈՐԲԱՏԵՂԻ ԳԵՅԶԵՐ, ԱՐԵՆԻ
Վայոց ձորը բացահայտող մեր հերթական հետաքրքիր ծրագիրը հնարավորություն է տալիս տեսնելու ու վայելելու մեր հայրենիքի այս յուրօրինակ հատվածի թե՛ պատմամշակութային հարուստ ժառանգությունը, թե՛ բնության հրաշալիքները։ Մեր ճամփորդության առաջին կանգառն Արենիում է՝ իր գինեգործական հարուստ ու հնագույն ավանդույթներով։ Վայոց ձորի գինու համտեսից հետո մեզ է սպասում Եղեգիսի ամենագեղեցիկ ու տպավորիչ կառույցներից մեկը՝ Սուրբ Զորաց և Սուրբ Նշան եկեղեցիները՝ այստեղից բացվող ֆանտաստիկ տեսարանով։ Միջնադարյան Հայաստանի այս կարևոր բնակավայրում գտնվող հրեական գերեզմանատունը նույնպես առանձնանում է իր պատմական նշանակությամբ։ Շտապենք բացահայտել Վայոց ձորի ամենանշանավոր ու գեղեցիկ վանական համալիրներից ևս մեկը՝ Արատեսի վանքը, որն իր բացառիկ ճարտարապետական ոճով, հարուստ անցյալով ու փառահեղ դիրքով անջնջելի տպավորություն է թողնում յուրաքանչյուր այցելուի մոտ։ Ունենք ևս մեկ հրաշալի կանգառ՝ Հորբատեղի գեյզերը, որը մեր ուղևորությունն էլ ավելի հարուստ և տարբերվող կդարձնի։
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՆՁԵՐԸ
Վայոց ձորը բացահայտող մեր հերթական հետաքրքիր ծրագիրը հնարավորություն է տալիս տեսնելու ու վայելելու մեր հայրենիքի այս յուրօրինակ հատվածի թե՛ պատմամշակութային հարուստ ժառանգությունը, թե՛ բնության հրաշալիքները։ Մեր ճամփորդության առաջին կանգառն Արենիում է՝ իր գինեգործական հարուստ ու հնագույն ավանդույթներով։ Վայոց ձորի գինու համտեսից հետո մեզ է սպասում Եղեգիսի ամենագեղեցիկ ու տպավորիչ կառույցներից մեկը՝ Սուրբ Զորաց և Սուրբ Նշան եկեղեցիները՝ այստեղից բացվող ֆանտաստիկ տեսարանով։ Միջնադարյան Հայաստանի այս կարևոր բնակավայրում գտնվող հրեական գերեզմանատունը նույնպես առանձնանում է իր պատմական նշանակությամբ։ Շտապենք բացահայտել Վայոց ձորի ամենանշանավոր ու գեղեցիկ վանական համալիրներից ևս մեկը՝ Արատեսի վանքը, որն իր բացառիկ ճարտարապետական ոճով, հարուստ անցյալով ու փառահեղ դիրքով անջնջելի տպավորություն է թողնում յուրաքանչյուր այցելուի մոտ։ Ունենք ևս մեկ հրաշալի կանգառ՝ Հորբատեղի գեյզերը, որը մեր ուղևորությունն էլ ավելի հարուստ և տարբերվող կդարձնի։
մեկնում ԵրևանիցԱրենի. գինու համտես
Եղեգիսի Զորաց եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, հրեական գերեզմանատուն
Արատեսի վանք
Հորբատեղի գեյզեր (թեթև քայլք)
վերադարձ Երևան: