ՎԵՐԵԼՔ ՎԱՅՈՑ ՍԱՐ
Վայոց ձորի ամենատպավորիչ ու ամենագեղեցիկ լեռներից Վայոց սարն է կանչում։ Հրաշալի արահետները մեզ կհասցնեն Վայոց սարի գագաթ, որտեղից գլխապտույտ տեսարաններն ենք վայելելու։ Վայոց սարի խառնարանն ամենախորն է ՀՀ-ի լեռների թվում, ինչն էլ միասին կտեսնենք։ Մեր հրաշալի վերելքը սկսելու ենք Վայոց ձորի գեղեցկագույն գյուղերից Հերհերից, որտեղ էլ կավարտենք։
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՎԱՅՈՑ ՍԱՐ
Վայոց ձորի ամենատպավորիչ ու ամենագեղեցիկ լեռներից Վայոց սարն է կանչում։ Հրաշալի արահետները մեզ կհասցնեն Վայոց սարի գագաթ, որտեղից գլխապտույտ տեսարաններն ենք վայելելու։ Վայոց սարի խառնարանն ամենախորն է ՀՀ-ի լեռների թվում, ինչն էլ միասին կտեսնենք։ Մեր հրաշալի վերելքը սկսելու ենք Վայոց ձորի գեղեցկագույն գյուղերից Հերհերից, որտեղ էլ կավարտենք։
Վարոց սարի վերելքն ու վերադարձն ընդհանուր 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 650 մետր, լեռան բարձրությունը՝ 2586 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, ըստ եղանակի ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։