ՆԵՄՐՈՒԹ(ՆԵՐ), ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ՄՈՒՇ, ԷՐԶՐՈՒՄ, ԲԻԹԼԻՍ, ՏԱՅՔ, ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋ
Վեցօրյա տպավորիչ և հարուստ այս ուղևորությանը տեսնելու եք Նեմրութները, Վանը, Անին, Մուշը, Կարսը, Տիգրանակերտը, Դիարբեքիրը, Բինգյոլը, Բիթլիսը, Արածանին, Արաքսը, Եփրատը, Տիգրիսը, Տայքի հրաշալիքները, մի շարք այլ պատմական հրաշալի ու կարևոր վայրեր… Այցի ընթացքում կտեսնեք աստվածների սրբավայր Նեմրութը, ինչպես և կտեսնենք Վանա ծովը Վանի Նեմրութից: Կլողաք Վանա ծովում, կհամտեսեք Վանա տառեխ, կտեսնեք Հայոց լեռնաշխարհի գլխավոր գետերը, կայցելեք Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները, կբարձրանաք մի շարք լեգենդար բերդեր, կտեսնեք Մասիսը «հակառակ կողմից» և քիչ հիշատակվող, բայց անսահման գեղեցիկ ու խորհրդավոր Տայքը:
5։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
3+ և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ (Կարս՝ Սիմեր, Մուշ՝ Միր Սարայ / Դափ / Դիյար Փարիզ, Սիվերեք՝ Չելեբի, Դիարբեքիր՝ Լիվ, Դատվան՝ Քարդելեն, Վան՝ Թահթ Փալաս, Բերկրի՝ Ռոյալ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Վանում նավարկության վճարը:
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՀԶՈՐ ԿԱՐՍԸ
Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն
Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ, այլ կոթողներ
Կարսի պատմության թանգարան
ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս:Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ, հատելով թուրք-վրացական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի վրա, այլ նաև շրջակայքի: Դարերի ընթացքում կարևոր դեր ունեցած այս բերդը վսեմաշուք է նաև մեր օրերում: Պատրա՞ստ եք գրոհի: Ուրեմն՝ առա՜ջ: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը:
Մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Անգամ հեռվից Անիի ավերակները պատկառելի են, կախարդող: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել, այո՛, ապրե՛լ..





ՕՐ 2 | ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՏԱՅՔԸ Ու ԱՆԱՌԻԿ ԷՐԶՐՈւՄԸ
Բանակի տաճար
Թորթումի ջրվեժ և Թորթումի լիճ
Օշկվանք
Խախու վանք
ճաշ ԷրզրումումԿարին (Էրզրում). Հայկական եկեղեցի, Կարնո բերդ, Սանասարյան վարժարան
գիշերակաց՝ Մուշ:Որքան խորհրդավոր, որքան սքանչելի, որքան յուրօրինակ է հայոց Տայք աշխարհը, որտեղ թաքնված են տիեզերական կառույցներ: Տայոց աշխարհի գլխավոր կառույցներից Բանակի տաճարն է մեզ սպասում այստեղ: Զվարթնոցատիպ այս եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ եղել է հայոց արքունի բանակատեղին: Հաջորդը Թորթումի տպավորիչ ջրվեժն է, որն Արևմտյան Հայաստանում ամենախոշորն է: Թորթումյան հրաշալիքից հետո մեր հաջորդ կանգառն է Տայքի զարդերից Օշկվանքը: Անհնար է չհիանալ տիեզերական այդ կառույցով՝ հզոր, վիթխարի, տպավորող: Տայքում մենք կտեսնենք ևս մեկ զարմացնող կառույց՝ Խախու վանքը: Տայքից դեպի Կարնո աշխարհ: Կարինը կամ մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի: Տպավորիչ են նաև Կարնո բերդի պահպանված հատվածները:





ՕՐ 3 | ՔԱՂՑՐ ՄՈւՇԸ
Մուշ քաղաք. Հին հայկական թաղ, Սուրբ Մարինե եկեղեցի
Մշո դաշտ, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ
Մշո Սուրբ Կարապետ վանք
Բինգյոլի (Բյուրակնի) լեռներ և Բինգյոլ քաղաքով անցում
ճաշ ԴիարբեքիրումԴիարբեքիր-Տիգրանակերտ. Սուրբ Կիրակոս և Սուրբ Սարգիս եկեղեցիներ, Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ, բերդապարիսպներ
գիշերակաց՝ Սիվերեք կամ Դիարբեքիր:Մուշի հրաշալի առավոտը կայցելենք Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները: Կտրելով Մշո դաշտը՝ հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) սուրբ գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Այո, այո, մենք գիտենք ճամփան Բինգյոլի….Անցնում ենք, ահա, Բյուրակնի (Բինգյոլի) լեռներով, որոնք բազում սիրված երգերի թեմա են դարձել: Կբացահայտենք պատմական հարուստ անցյալով Դիարբեքիրը, որը տեղացի հայերը սիրում են Տիգրանակերտ կոչել: Կտեսնենք քաղաքի լեգենդար պարիսպները, ապա և Տիգրիս գետն ու պատմական կամուրջը: Միևնույն ժամանակ, կբացահայտենք այս հրաշալի քաղաքի ամենահետաքրքիր վայրերը, այդ թվում՝ նաև Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին:


ՕՐ 4 | ԴԵՊԻ ՆԵՄՐՈւԹՆԵՐ
Եփրատ գետ
Նեմրութ (Աստվածների սրբավայր)
ճաշ ԴիարբեքիրումՏիգրանակերտ (Մայրաքաղաքի պարիսպներ)
Սասունի Հազզո շրջանով անցում
Սասունի Բաթմանա գետ ու Բաթմանա կամուրջ *
Բիթլիս (Բաղեշ). Բիթլիսի բերդ, Փոռ գյուղի խաչքարեր, Սուրբ Անանիա եկեղեցի
գիշերակաց՝ Դատվան:Օրվա գլխավոր կանգառը խորհրդավոր, կախարդող, անկրկնելի Նեմրութն է՝ Հին աստվածների սրբավայրը, որը հազարամյակների խորքից գերում է, կանչում իր մոտ: Հրաշալի է Նեմրութը, բացառիկ, յուրօրինակ, չկրկնվող: Նեմրութի բարձրունքից բացվող տեսարանը ստիպում է վերապրել անցյալի փառքն ու խորհրդավորությունը… Եվ ահա հասնում ենք Դրախտի չորս գետերից մեկը՝ Եփրատը: Անցնում ենք Աղձնիքով և մոտենում ենթադրաբար Տիգրան Մեծ արքայի կառուցած Տիգրանակերտ մայրաքաղաքին, որի երբեմնի փառավոր անցյալի մասին խոսում են միայն պարսպից մնացած հատվածները… Հաջորդ կանգառը լեռնային Բիթլիս (Բաղեշ) քաղաքն է, որտեղ պետք է տեսնենք ամրակուռ ու անառիկ Բիթլիսի բերդը, ինչպես և Փոռ գյուղի հսկա խաչքարերը, որոնք ուղղակի ապշեցնող են..



OՐ 5 | ՎԱՆԱ ԵՐԱԶ
Նեմրութ Վանի. Վանա լճի համայնապատկեր
Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)
ճաշ Վանում. Վանա տառեխ Վանա լճի ափինՎարագավանք, Հայկաբերդ և Մենուայի ջրանցք *
Վանա կատուների բուծարան
Վանի (Տուշպա-Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան
Մհերի դուռ և Ագռավաքար
գիշերակաց՝ Վան կամ Բերկրի:Առավոտյան մեզ սպասվում է գլխապտույտ տեսարան Վանի Նեմրութից, որտեղ կռիվ են տվել մեր ֆիդայիները, և որը հայտնի է ոչ միայն իր բնական գեղեցկությամբ, այլև բուժիչ ջրերով: Նեմրութի խառնարանային լիճը տեսնելուց հետո ժամանակն է հիանալու Վանա լճի մայրամուտով Նեմրութ լեռան՝ անհաղթահարելի թվացող բարձունքից: Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու մանրաքանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է, իհարկե. սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել..
Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անիրականի չափ հրաշալի տեսարան է բացվում է դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական հպարտ թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Այս ամենից հետո մի՞թե չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը:





ՕՐ 6 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ
Բերկրիի ջրվեժ
Թոնդրակ լեռ և Լավայի դաշտեր
Դարոյնքի (Բայազեդի) բերդ
Մասիսի լանջեր
Իգդիր քաղաքով անցում
Արաքս գետ, հայ-թուրքական սահման
ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:Վերջին մեր օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը մի քանի կիլոմետրից միախառնվելու են Վանա լճին: Թոնդրակն անցնելուց հետո մեր առջև Մասիսն է «մյուս» կողմից.. Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազեդի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով.. Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգառ Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին.. Ծովակնի ջինջ ջրերն են կանչում, իսկ հաջորդիվ հրաժեշտն է՝ վերադարձի խոստումով:



