ՀԱՄՇԵՆ․ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ 3 ՕՐ

ՀԱՄՇԵՆ․ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ 3 ՕՐ

Համշենի գեղեցկությունը կատարյալ է․ այստեղ շքեղագույն բնությանը զուգորդում է պատմական հարուստ անցյալն ու համշենյան տարբերվող շունչը։ Սաղարթախիտ անտառներ, շառաչուն ջրվեժներ, արագահոս գետեր, հզոր լեռներ, տպավորիչ բերդեր, գեղեցիկ կամուրջներ․․․ Համշենցիների տարբերվող տարազներ, ուտեստներ, թեյ ու երգե՜ր, երգե՜ր, երգե՜ր։ Իսկ ձմռանը Համշենը վերածվում է կախարդանքի, վերածվում է հեքիաթի, վերածվում է դրախտի։ Եվ մենք գնում ենք համշենյան դրախտը տեսնելու ու մինչև վերջ վայելելու։ Մեր այս չքնաղ ուղևորությունը հավակնում է դառնալու Ձեր կյանքի ամենատպավորիչներից։ Համշենի ուղղությամբ աշխատում է հատուկ մասնագիտացած զբոսավարների մեր խումբը, ինչն ավելի հագեցած ու բովանդակալից է դարձնում մեր հրաշալի ուղևորությունը։ Միացեք ու բացահայտեք հայոց դրախտը Համշեն տուրի հետ։

Առաջիկա մեկնումները՝
26.01-28.01
Մեկնումը՝ 
6։00, վերադարձը՝ մոտ 23։30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝
75000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW, մինչև 18 տեղ)

բարձրակարգ հյուրանոց Սև ծովի ափին

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԿԱԽԱՐԴԱՆՔԸ

Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Անցնելով Արսյան լեռները՝ մուտք կգործենք անտառաշատ Շավշատի գավառ: Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդից կվայելենք շրջակայքի հրաշագեղ բնությունը: Մեր ճանապարհը գեղեցիկ անտառներով ու կիրճերով կշարունակվի դեպի Արդվին: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխը, բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ գեղատեսիլ, մասամբ հայախոս Խոպա (Հոպա) քաղաքն է: Սև ծովի ափի Խոպա քաղաքում էլ մեր հյուրանոցն է: մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Քաջաց բերդի տեսարան

Շավշատի բերդ

Շավշատի անտառներ

Ճոխ Ճորոխ

ընթրիք Հոպայում գիշերակաց՝ Հոպա:

ՕՐ 2 | ԴՐԱԽՏԸ

Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հզոր լեռները: Նախ, կայցելենք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հրաշագեղ ջրվեժ, ուր քայլելն առանձնակի հաճույք է: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում՝ ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որն աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ, և, իհարկե, պատմական կամուրջներով, որոնք կառուցվել են արագահոս Ֆուրթունա գետի վրա: Այստեղ կհամտեսենք համշենյան ուտեստներից, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը: Այդերն ու նրա շուրջ տարածվող Քաջքարի լեռների տեսարանները վայելելուց հետո կվերադառնանք Հոպա: նախաճաշ հյուրանոցում

Զույգ կամուրջներ

Մանջունայի ջրվեժ (քայլարշավ)

Ֆուրթունայի կիրճ

Չամլըհամշենի ջրվեժ

Զիլ ամրոց

ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ և թեյախմություն

Այդեր. ազատ ժամանակ

գիշերակաց՝ Հոպա:

ՕՐ 3 | ՀԵՔԻԱԹԸ

Խոպա քաղաքից դուրս գալով՝ կանցնենք Բորչկա գավառակով և կտեսնենք Ճորոխ գետի հովիտը բարձունքից, որը հայտնի է Ճոխ Ճորոխ անվամբ: Այնուհետև ճամփա կբռնենք դեպի պատմական Արտանուջ, որը Հայոց պատմության ընթացքում կարևոր նշանակությամբ վայրերից է: Արդանուջում կտեսնենք Դժոխքի ձորը՝ բնության կերտած հրաշալիքը, որը համապատասխանում է իր անվանը: Մեզ է սպասում նաև Արդահանն իր հզոր բերդով և Քուր գետով։ Միայն հզոր Արդահանը բացահայտելուց հետո կվերադառնանք Երևան: նախաճաշ հյուրանոցում

Բորչկայի գավառակ

Դժոխքի ձոր, Արդանուջ (թեթև քայլարշավ)

ճաշ Արդահանում

Արդահան. Կուր (Քուռ) գետ և Արդահանի բերդ

վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Երևան:
Գինը` 75000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել