ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԳԱԳԱԹ
Ժամանակն է բարձրանալու Հայաստանի ամենաբարձր կետը՝ Արագածի հյուսիսային գագաթը: Մեր տպավորիչ վերելքը կսկսենք Քարի լճի մոտից, ապա գեղեցիկ արահետներով և շքեղ տեսարանների ուղեկցությամբ կբարձրանանք 4090 մետր բարձրության վրա՝ ունենալով անմոռաց զգացումներ ու հզոր տպավորություններ: Մեր փորձառու լեռնային ուղեկցորդների գլխավորությամբ անվտանգ վերելքն ապահովված է, իսկ Ձեր օրը կլինի հիշարժան և հզոր, ինչպիսին Արագածն է:
5։30, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԳԱԳԱԹԸ ՍՊԱՍՈւՄ Է ՄԵԶ
Ժամանակն է բարձրանալու Հայաստանի ամենաբարձր կետը՝ Արագածի հյուսիսային գագաթը: Մեր տպավորիչ վերելքը կսկսենք Քարի լճի մոտից, ապա գեղեցիկ արահետներով և շքեղ տեսարանների ուղեկցությամբ կբարձրանանք 4090 մետր բարձրության վրա՝ ունենալով անմոռաց զգացումներ ու հզոր տպավորություններ: Մեր փորձառու լեռնային ուղեկցորդների գլխավորությամբ անվտանգ վերելքն ապահովված է, իսկ Ձեր օրը կլինի հիշարժան և հզոր, ինչպիսին Արագածն է:
Բարդ քայլարշավը լինելու է մոտ 19 կմ, լեռան բարձրությունը՝ 4090 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 900 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, լապտեր։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր, անձնական դեղատուփ։


