ՎԵՐԵԼՔ ԱՐԱՅԻ ԼԵՌ
Հայաստանի ամենագեղեցիկ և կանչող լեռներից Արայի լեռն է մեզ սպասում։ Գեղեցիկ արահետներով կբարձրանանք այս տպավորիչ լեռը, որի բարձունքից բացվում են հրաշագեղ տեսարաններ։ Կսկսենք քայլել Ծաղկավանքից, ուր էլ կվերադառնանք Արայի լեռան գագաթը հասնելուց հետո։ Միացեք այս հրաշալի վերելքին՝ ունենալու գեղեցկագույն օր և վայելելու հրաշալի տեսարաններ։
8։00, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԱՐԱՅԻ ԼԵՌ
Հայաստանի ամենագեղեցիկ և կանչող լեռներից Արայի լեռն է մեզ սպասում։ Գեղեցիկ արահետներով կբարձրանանք այս տպավորիչ լեռը, որի բարձունքից բացվում են հրաշագեղ տեսարաններ։ Կսկսենք քայլել Ծաղկավանքից, ուր էլ կվերադառնանք Արայի լեռան գագաթը հասնելուց հետո։ Միացեք այս հրաշալի վերելքին՝ ունենալու գեղեցկագույն օր և վայելելու հրաշալի տեսարաններ։
Արա լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 550 մետր, լեռան բարձրությունը՝ 2577 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային / սպորտային կոշիկ, արշավային / հարմարավետ հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք)։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտեր, անձրևապաշտպան միջոցներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, ինչպես նաև մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։