ԱՔՈՐԻ, ՍԵԴՎԻ, ՀԱԳՎԻ, ՕՁՈւՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԱՔՈՐԻ, ՍԵԴՎԻ, ՀԱԳՎԻ, ՕՁՈւՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր հերթական շքեղ ուղևորությունը նվիրված է չքնաղ Լոռվա աշխարհին: Այս յուրօրինակ քայլարշավի ընթացքում գեղեցիկ ճարտարապետական կոթողները կզուգակցենք անչափ տպավորիչ քայլարշավի հետ: Նախ կլինենք Օձունում, կտեսնենք վաղ միջնադարյան ամենանշանավոր ճարտարապետական կառույցներից մեկը` գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կծանոթանանք ճարտարապետությանը, կոմպոզիցիոն առանձնահատկություններին: Կտեսնենք նաև տաճարին կից գտնվող քառակող կոթողները, որոնք իրենց մակերեսներին պարունակում են խիստ արժեքավոր պատկերաքանդակներ: Օձունից հետո կուղևորվենք Հագվի գյուղ, որտեղից էլ արդեն գեղեցիկ անտառային ճանապարհով ուղղություն կվերցնենք Սեդվու ամրոց և գողտրիկ Սուրբ Նշան եկեղեցի: Սեդվու Սուրբ Նշանն իր տեղադրությամբ, համեստությամբ ու լռությամբ ձևավորում է ներդաշնակ միջավայրը, որը զգալուց հետո կքայլենք Աքորի գյուղ:

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
7000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԼՈՌՎԱ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Մեր հերթական շքեղ ուղևորությունը նվիրված է չքնաղ Լոռվա աշխարհին: Այս յուրօրինակ քայլարշավի ընթացքում գեղեցիկ ճարտարապետական կոթողները կզուգակցենք անչափ տպավորիչ քայլարշավի հետ: Նախ կլինենք Օձունում, կտեսնենք վաղ միջնադարյան ամենանշանավոր ճարտարապետական կառույցներից մեկը` գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կծանոթանանք ճարտարապետությանը, կոմպոզիցիոն առանձնահատկություններին: Կտեսնենք նաև տաճարին կից գտնվող քառակող կոթողները, որոնք իրենց մակերեսներին պարունակում են խիստ արժեքավոր պատկերաքանդակներ: Օձունից հետո կուղևորվենք Հագվի գյուղ, որտեղից էլ արդեն գեղեցիկ անտառային ճանապարհով ուղղություն կվերցնենք Սեդվու ամրոց և գողտրիկ Սուրբ Նշան եկեղեցի: Սեդվու Սուրբ Նշանն իր տեղադրությամբ, համեստությամբ ու լռությամբ ձևավորում է ներդաշնակ միջավայրը, որը զգալուց հետո կքայլենք Աքորի գյուղ:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 7000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել