ՀԱՄՇԵՆ, ՏՐԱՊԻԶՈՆ, ՍԵՎ ԾՈՎ 4 ՕՐ

ՀԱՄՇԵՆ, ՏՐԱՊԻԶՈՆ, ՍԵՎ ԾՈՎ 4 ՕՐ

Պատկերացնենք մի այնպիսի այց, որի ժամանակ կարելի է տեսնել դրախտային Համշենը, հեքիաթային Տրապիզոնը, յուրահատուկ Արդահանը, չքնաղ Շավշատը, ինչպես նաև ժամանակ անցկացնել Սև ծովի ափին։ Ձեզ համար պատրաստել ենք նման մի հրաշալի այց․ մեր քառօրյա գեղեցիկ ծրագրով կտեսնեք Համշենի տարբեր հրաշալիքներ, այդ թվում՝ Զիլ ամրոցն ու Այդերը, Մանջունայի և Բալահովտի ջրվեժները, գեղեցիկ կամուրջները, թավ անտառները, կվայելենք Շավշատի կանաչի երանգներն ու պատմական կոթողները, իսկ Տրապիզոնում էլ կծանոթանանք տեղի հայկական և հունական հարուստ և արժեքավոր ժառանգությանը, այդ թվում՝ անկրկնելի Սումելային։ Մեր հետաքրքիր այցի երրորդ օրվա ավարտին կունենանք նաև ազատ ժամանակ Սև ծովի ափին՝ վայելելու օրվա ոսկե ժամն ու չքնաղ մայրամուտը։ Գեղեցիկ ու հետաքրքիր ծրագիր, որի համադրումները միանշանակ անչափ տպավորելու են Ձեզ։ Մեր հարուստ փորձն ու նվիրումը Ձեր քառօրյա այցը կդարձնի իրապես հիշարժան, բովանդակալից և անսահման գեղեցիկ։

Առաջիկա մեկնումները՝
27.06-30.06 18.07-21.07 24.08-27.08 26.09-29.09
Մեկնումը՝ 

6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
110000 դրամ
Ներառում է՝

3 աստղ հյուրանոց Հոպայում

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Սումելա վանքից)

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Սումելա վանական համալիրի մուտքավճարը՝ մոտ 25$, գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ

Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Մեր առաջին կանգառը կանաչի աշխարհ Շավշատի սրտում է՝ աննման Սև լճի ափին, որը պատրաստ է խենթացնելու իր այցելուներին։ Կայցելենք նաև Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը, որն անչափ տպավորելու է բոլորին։ Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք նաև տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի ամենաբարձր կետից կկարողանանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Մեզ է սպասում նաև այդքան սիրված Ճոխ Ճորոխ դիտակետը, որտեղից կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխի շունչ կտրող տեսարանն ու բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ համշենյան Խոփա / Հոպա քաղաքում մեր գիշերակացն է։

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Սև լիճ (Շավշատ)

Տբետի վանք

Շավշատի բերդ

Ճոխ Ճորոխ

ընթրիք Հոպայում գիշերակաց՝ Հոպա:

ՕՐ 2 | ՓՆՏՐԵԼՈՎ ՀԱՄՇԵՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք՝ բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հպարտ լեռները: Նախ, կայցելենք Զույգ կամուրջներ, որոնք վայելելուց հետո սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հզոր ջրվեժ կքայլենք: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ, ջրի շիթերն անգամ տասնյակ մետրներ այն կողմ են հասնում, իսկ ջրվեժի ձայնը լսելի է լինում բավական հեռվից: Բալահովտի ջրվեժից հետո կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ: Այստեղ մենք կհամտեսենք համշենյան կերակրատեսակներ, ինչպես և կվայելենք համշենյան լեգենդար թեյը:

նախաճաշ հյուրանոցում

Զույգ կամուրջներ

Մանջունայի ջրվեժ (թեթև քայլարշավ)

Ֆուրթունա գետի կիրճ և Չամլիհամշեն

Զիլ ամրոց

Բալահովտի ջրվեժ

ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ և թեյախմություն

Այդեր. ազատ ժամանակ

գիշերակաց՝ Հոպա:

ՕՐ 3 | ՊԱՏՄԱԿԱՆ ՏՐԱՊԻԶՈՆԸ

Երրորդ օրն ամբողջությամբ նվիրված է Տրապիզոնին, հույներով ու հայերով բնակեցված երբեմնի ծաղկուն ու հարուստ պատմությամբ գեղեցիկ այս քաղաքին ու շրջակայքին: Այսօր էլ դեռ կարելի է գտնել հայկական ու հունական հարուստ հետքերը Տրապիզոնում և նրա շրջակայքում: Տրապիզոնում է նաև աշխարհահռչակ Սումելա վանքը՝ կառուցված ժայռերի վրա՝ շունչ կտրող տեսարաններով: Տրապիզոնում կտեսնենք հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ պահպանվել են տպավորիչ և գեղեցկագույն որմնանկարներ, որոնցով կարելի է ժամեր շարունակ հիանալ: Կտեսնենք նաև Սուրբ Սոֆիայի տաճարը՝ հունական հնամենի եկեղեցին Տրապիզոնի սրտում: Պատմությամբ ներծծված օրվանից հետո կվերադառնանք Հոպա, որտեղի լողափում էլ կունենանք ազատ ժամանակ․ ցանկացողները կարող են լողալ կամ հիանալ գեղեցիկ տեսարաններով ու գեղեցիկ մայրամուտով։

նախաճաշ հյուրանոցում

Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճար

Տրապիզոնի Սբ Ամենափրկիչ հայկական վանք

Սումելա վանք

ճաշ Տրապիզոնում

Սև ծովի ափին ազատ ժամանակ

գիշերակաց՝ Հոպա։

ՕՐ 4 | ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՀԵՔԻԱԹԸ

Վերադարձի օրն անգամ հարուստ է և գեղեցիկ։ Մեզ է սպասում Դոլիսխանայի եկեղեցին, որի տեղադրությունն ու հետաքրքիր ճարտարապետությունը հրաշալի է։ Այնուհետև, թեթև ու գեղեցիկ քայլարշավ կունենանք Դժոխքի ձորում, որը միանշանակ կտպավորի մեզ։ Նախատեսված է նաև դադար Արդահանի հզոր բերդն ու Քուր գետը տեսնելու համար, որոնք մեր այցն էլ ավելի հագեցած ու հետաքրքիր կդարձնեն։ Եվ միայն այս ամենը տեսնելուց հետո կարող ենք մտածել վերադարձի մասին։

նախաճաշ հյուրանոցում

Դոլիսխանայի եկեղեցի

Դժոխքի ձոր (թեթև քայլարշավ)

Արդահան. Կուր (Քուռ) գետ և Արդահանի բերդ

ճաշ Արդահանում վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Երևան:
Գինը` 110000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել