ԱԼԱՇԿԵՐՏ, ՄՈՒՇ, ԲԱՅԱԶԵՏ․ ԹԵՄԱՏԻԿ 3 ՕՐ

ԱԼԱՇԿԵՐՏ, ԲՈւԼԱՆՈւԽ, ԲԱՅԱԶԵՏ, ՄՈՒՇ, ԲԱԳԱՎԱՆ, ԱՐԾԱՓ, ԿՈՂԲ, ՄԱՆԱԶԿԵՐՏ, ԳԱՅԼԱՏՈւ

Բայազետից Ալաշկերտ, Մուշից Մանազկերտ, Կողբից Բագրևանդ, Բուլանուխից Գայլատու։ Ահա նման տարբերվող ու յուրահատուկ եռօրյա ուղևորություն ենք պատրաստել Ձեզ համար, որը ոչ միայն հրաշալի տարբերակ է վերը նշված վայրերից սերող մեր հայրենակիցների համար՝ տեսնելու իրենց պապերի ու տատերի հայրենիքը, այլ նաև յուրօրինակ հնարավորություն է Արևմտյան Հայաստանն անվերջ բացահայտել սիրող մեր հայրենակիցների համար։ Հատուկ այս երթուղով կայցելենք Արևմտյան Հայաստան այցերի հիմնական երթուղիներից դուրս մնացող, բայց մեծագույն կարևորություն և պատմական հարուստ ժառանգություն ունեցող վայրեր։ Կանցնենք Ձիրավի դաշտով, Նպատ լեռան ստորոտով, կտեսնենք Բագավանի տաճարն ու Գայլատու լիճը, Մանազկերտն ու Բուլանուխը, կայցելենք Կողբի աղահանքեր, կլինենք Մասիսի ստորոտին Արծափի խաչքարադաշտում, կբացահայտենք Մուշի և Բասենի գանձերը, այդ թվում՝ Մշո Սուրբ Կարապետ վանքը։ Խիստ տարբերվող այս ուղևորությունը կլինի իսկական բացահայտում։

Մեկնումը՝ 

6։30, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
75000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

3 և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը։

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԿՈՂԲԸ, ԱՐԾԱՓԸ ԵՎ ԲԱՅԱԶԵՏԸ

Մեր յուրօրինակ ճամփորդության առաջին օրը մեզ բազում բացահայտումներ է խոստանում։ Կտեսնենք մեր լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոն, որից հետո ճանապարհ կընկնենք դեպի Արաքս գետի ափեր։ Այնուհետև Կողբում կտեսնենք տեղի լեգենդար աղահանքերը, ապա անցնելով Մասիսի լանջերով՝ կայցելենք Արծափ, որտեղ յուրահատուկ խաչքարերն են մեզ սպասում։ Այսօրվա ծրագիրը կավարտենք Բայազետի, նույն ինքը՝ պատմական Դարոյնքի բերդում։ Ընթրիքն ու գիշերակացն էլ Բայազետում է։

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք

Ծովակն Հյուսիսո լիճ

Արաքս գետ

Կողբի աղի հանքեր

Անցում Իգդիրով

Արծափի խաչքարեր

Բայազետի բերդ

ընթրիք Բայազետում գիշերակաց՝ Բայազետ։

ՕՐ 2 | ԱԼԱՇԿԵՐՏ, ՄԱՆԱԶԿԵՐՏ, ԲՈՒԼԱՆՈՒԽ ԵՎ ԱՎԵԼԻՆ

Սկսվում է բացահայտումներով լի մեր երկրորդ օրը։ Առաջինը կայցելենք Հայկական պար լեռնաշղթայի սրտում գտնվող Գայլատու լիճ, որի խենթացնող տեղադրությունն ու աննման գույներն անչափ կտպավորեն։ Հաջորդիվ այցն է Նպատ լեռան ստորոտում գտնվող Բագավանի տաճար, որից թեև ավերակներ են մնացել, բայց այն մեր պատմության կարևորագույն վայրերից է ինչպես քրիստոնեության, այնպես էլ հեթանոսության շրջանում։ Եվ ահա անցնում ենք Ալաշկերտի դաշտերով, այդ թվում՝ Ձիրավով, մեզ է սպասում նաև Ալաշկերտ բնակավայրը, երբեմնի Վաղարշակերտը, որից հետո կանցնենք Մանազկերտով և Բուլանուխով։ Ընթրիքն ու գիշերակացն էլ Մուշում է։

նախաճաշ հյուրանոցում

Գայլատու լիճ

Բագավանի տաճար

Ձիրավի դաշտ

Ալաշկերտ

Մանազկերտ

Բուլանուխ

ընթրիք Մուշում գիշերակաց՝ Մուշ։

ՕՐ 3 | ՄՈՒՇՆ ՈՒ ԲԱՍԵՆԸ

Վերադարձի օրը ևս հագեցած է․ պետք է բացահայտենք Մուշն ու նրա հայկական հետքը։ Մուշում կլինենք հայկական թաղում, որտեղ Սբ Մարինե եկեղեցին է։ Ապա Մշո դաշտի սրտում կայցելենք Սուլուխի կամուրջն Արածանու վրա։ Եվ ահա ժամանակն է այցելելու Արևմտյան Հայաստանի կարևորագույն սրբավայրերից Մշո Սուրբ Կարապետ վանք։ Այս ամենից հետո կուղևորվենք Բասեն, որտեղ Արաքս ու Մուրց գետերի միախառնման վայրում մեր հոյակերտ կամուրջներից Հովվի կամուրջն է մեզ սպասում, որից հետո Սարիղամիշի անտառներն են և վերադարձի ճանապարհը։

նախաճաշ հյուրանոցում

Մուշի հին հայկական թաղ և Սբ Մարինե եկեղեցի

Սուլուխի կամուրջ և Արածանի գետ

Մշո Սբ Կարապետ վանք

Բասեն․ Հովվի կամուրջ և Արաքս գետ

Սարիղամիշի անտառներ

ճաշ Կարսում վերադարձ Երևան։
Գինը` 75000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել