ՍԱՐԻՂԱՄԻՇ, ԹՐԻՆ, ՄԺՆԿԵՐՏ․ ԹԵՄԱՏԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ 3 ՕՐ

ՍԱՐԻՂԱՄԻՇ, ԹՐԻՆ, ՄԺՆԿԵՐՏ, ՍԱՏԱՆԻ ԲԵՐԴ․ ԹԵՄԱՏԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ 3 ՕՐ

Սարիղամիշի մշտադալար անտառներում քայլե՞լ ու հասնել կուսական անտառների սրտում գտնվող անկրկնելի Թրին վանք, կամ էլ տեսնե՞լ միջնադարյան Հայաստանի նշանավոր բերդաքաղաքներից Մժնկերտն իր ժայռափոր ու բրգաձև եկեղեցիներով, կամ էլ տպավորիչ կիրճով հասնե՞լ անառիկ Սատանի բերդին։ Այս ֆանտաստիկ երթուղին կտա Ձեզ այդ բացառիկ հնարավորությունը։ Մենք կտեսնենք ոչ միայն Սարիղամիշի պատմական հարուստ ժառանգությունը, այլ նաև կբացահայտենք Կարս քաղաքն իր հրաշալիքներով, ինչպես նաև Ծովակն լճի առափնյա գանձերը։ Քայլարշավները համադրված են պատմամշակութային այցերի հետ, ինչը խոստանում է հրաշալի զգացողություններ ապահովել չքնաղագույն այս երեք օրերի ընթացքում։

Մեկնումը՝ 

6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
69000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

3 և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը։

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԿԱՐՍԻՑ ԴԵՊԻ ՍԱՐԻՂԱՄԻՇ

Դեպի Սարիղամիշի դրախտային անտառներ ճանապարհն էլ է հրաշալի տեսարաններ ապահովում։ Նախ կտեսնենք մեր լեռնաշխարհի խոշորագույն և գեղեցկագույն լճերից Ծովակն Հյուսիսոն, որից հետո ճանապարհը կշարունակենք Կարս, որտեղ տեսնելու ենք հրաշակերտ Առաքելոցը, Կարուց հզոր բերդը, Չարենցի տունն ու Վարդանի կամուրջը։ Սակայն սա ամենը չէ․ ճանապարհին դադար ենք ունենալու Կարսի Գմբեթավոր կոչվող եկեղեցու մոտ, որը միանշանական կզարմացնի իր այցելուին։ Եվ ահա արդեն Սարիղամիշում ենք, որտեղ այսօր կտեսնենք Եկատերինայի տնակ կոչվող վայրը, որը Ռուսական կայսրության ժամանակ կառուցվել է Նիկոլայի համար որպես որսորդական տնակ, այն էլ՝ գրեթե ամբողջությամբ փայտից։

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո լիճ

Կարս քաղաք․ Առաքելոց եկեղեցի, Կարուց բերդ, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ

Կարսի Գմբեթավոր եկեղեցի

Սարիղամիշի Եկատերինայի որսորդական տնակ

ընթրիք Սարիղամիշում գիշերակաց՝ Սարիղամիշ։

ՕՐ 2 | ԹՐԻՆ ՎԱՆՔ, ՄԺՆԿԵՐՏ ԵՎ ԶՎԻՆ

Առավոտը խոստանում է լինել գլխապտույտ գեղեցիկ։ Քայլելու ենք Սարիղամիշի սաղարթախիտ, մշտադալար անտառներով, քայլելու ենք, որ գտնենք անտառների սրտում թաքնված Թրին վանքը՝ մեր միջնադարյան ամենայուրահատուկ վանքերից մեկը։ Այս հրաշալի ուղևորությունը հավակնում է լինել գերբացառիկ։ Սարիղամիշում քայլելուց և Թրին վանքը բացահայտելուց հետո մենք կտեսնենք նաև Զվինի տպավորիչ բերդը, ինչպես նաև կպտտվենք Մժնկերտ բերդաքաղաքում, որն ապշեցնելու է իր յուրահատկությամբ։ 

նախաճաշը հյուրանոցում

Թրին վանք (քայլարշավ)

Զվինի բերդ

Մժնկերտ բերդաքաղաք

ընթրիք Սարիղամիշում գիշերակաց՝ Սարիղամիշ:

ՕՐ 3 | ՍԱՏԱՆԻ ԲԵՐԴԸ

Վերադարձի օրն անգամ մենք հրաշալի վայրեր ենք այցելելու։ Նախ, Ծովակնի ափին կտեսնենք ուրարտական արքա Սարդուրիի վիմափոր արձանագրությունը, որը հասել է մեր օրեր։ Եվ ահա ժամանակն է քայլելու և տեսնելու Սատանի բերդ անունով ամրակուռ և հզոր կառույցը, որը միջնադարից մեզ է ժառանգվել բավական ամբողջական ու տպավորորում է իր ազդու տեսքով և շունչ կտրող տեղադրությամբ։ Եվ միայն հիմա կարող ենք արդեն մտածել վերադարձի մասին։

նախաճաշը հյուրանոցում

Սարդուրիի վիմափոր արձանագրություն

Արդահանի Սատանի բերդ (քայլարշավ)

ճաշ՝ պիկնիկ վերադարձ Երևան։
Գինը` 69000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել