ՕԿՈՆԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՕԿՈՆԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Օկոնավանքը մեր քիչ հայտնի, սակայն շատ խորհրդավոր և յուրահատուկ վայրերից է՝ առանձնանալով իր տեղադրությամբ, ճարտարապետությամբ, այդ թվում՝ հսկա թևավոր խաչքարով։ Տավուշի թաքնված գանձերից Օկոնավանքն աշխարհագրորեն մոտ է այդքան հայտնի Լաստիվերին, սակայն միջնադարյան այս վանքն իրականում քչերը գիտեն, իսկ վանք այցելել են էլ ավելի փոքր թվով մարդիկ։ Մեր հետաքրքիր քայլարշավը կսկսենք Ենոքավանից, ապա անցնելով տավուշյան անտառներով, կհասնենք գողտրիկ տեղադրությամբ տպավորիչ այս վանքին, որտեղ կզգանք պատմության շունչն ու բնության հետ ներդաշնակ ճարտարապետությունը, որից հետո կվերադառնանք կրկին Ենոքավան` հիանալով Խաչաղբյուրի կիրճի տեսարաններով։ Վանքի շրջակայքում եղել է նաև հնամենի բնակատեղի, որը նույնպես կտեսնենք։

Առաջիկա մեկնումներ՝
07.03
Մեկնում՝ 

7:30, Թումանյան 8 հասցեից

Արժեքը՝
6500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայություն:

Մանրամասն Ծրագիր

ՔԱՅԼԵՆՔ ԵՆՈՔԱՎԱՆԻՑ ՕԿՈՆԱՎԱՆՔ

Օկոնավանքը մեր քիչ հայտնի, սակայն շատ խորհրդավոր և յուրահատուկ վայրերից է՝ առանձնանալով իր տեղադրությամբ, ճարտարապետությամբ, այդ թվում՝ հսկա թևավոր խաչքարով։ Տավուշի թաքնված գանձերից Օկոնավանքն աշխարհագրորեն մոտ է այդքան հայտնի Լաստիվերին, սակայն միջնադարյան այս վանքն իրականում քչերը գիտեն, իսկ վանք այցելել են էլ ավելի փոքր թվով մարդիկ։ Մեր հետաքրքիր քայլարշավը կսկսենք Ենոքավանից, ապա անցնելով տավուշյան անտառներով, կհասնենք գողտրիկ տեղադրությամբ տպավորիչ այս վանքին, որտեղ կզգանք պատմության շունչն ու բնության հետ ներդաշնակ ճարտարապետությունը, որից հետո կվերադառնանք կրկին Ենոքավան` հիանալով Խաչաղբյուրի կիրճի տեսարաններով։ Վանքի շրջակայքում եղել է նաև հնամենի բնակատեղի, որը նույնպես կտեսնենք։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 18 կմ։

Քայլարշավի համար պետք են՝

- արշավային / սպորտային կոշիկ,

- արշավային / հարմար հագուստ,

- արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք)։

Նախընտրելի է ունենալ անձրևապաշտպան միջոցներ և արշավային փայտեր, փոխնորդ կոշիկ և հագուստ:

Գին` 6500 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել