ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀՈՌՈՄԱՅՐ ՕՁՈՒՆ ԱՄՐԱԿԻՑ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
Դեպի Լոռի այս յուրահատուկ ճամփորդության ընթացքում կբացահայտենք Լոռվա հարուստ ու փառավոր պատմության միանգամից մի քանի ժամանակաշրջաններ՝ միևնույն ժամանակ վայելելով Լոռվա անկրկնելի բնաշխարհը։ Երթուղու հենց առաջին կանգառը շատ յուրահատուկ ու ուշագրավ է․ գյուղ Ամրակից ու տեղի ուղղափառ եկեղեցին՝ հրաշագործ Սուրբ Նիկողայոսը իր յուրօրինակ ճարտարապետությամբ ու պատմությամբ։ Հաջորդիվ մեզ է սպասում հայոց հզոր բերդերից Լոռի բերդը, որը միասին կբացահայտենք: Մեր ճանապարհը շարունակվում է դեպի Օձուն և տեղի տպավորիչ տաճարը։ Կայցելենք Վերին Հոռոմայր վանքը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Դեբետի կիրճն ու Ներքին Հոռոմայրը։ Իսկ ծրագրի վերջում կվայելենք Դենդրոպարկը։ Գեղեցիկ օր, գեղեցիկ հիշողություններ:
8:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
գիդի ծառայություն
Գնի մեջ ներառված չէ Լոռի բերդի (650 դրամ) և Դենդրոպարկի (200 դրամ) տոմսի վճարը։
Մանրամասն Ծրագիր
ԼՈՌՎԱ ԳԱՆՁԵՐԸ
- Ամրակից. ռուսական սուրբ Նիկողայոս եկեղեցի
- Լոռի բերդ
- Հոռոմայրի վանք (Վերին)
- Օձունի տաճար
- Ստեփանավանի դենդրոպարկ
Վերադարձ Երևան՝ մոտ 22:00