ԴՐԱԽՏԱՅԻՆ ԼՈՌԻ
Մեր ուղևորության առաջին, անակնկալներով լի օրը սկսում ենք Լոռիի ամենանշանավոր գյուղերից մեկից՝ Կուրթանից, որտեղ բացի տեղի պատմամշակութային կոթողներից, մեզ է սպասում նաև Կուրթանի տպավորիչ ձորը, տեղացիների ջերմ հյուրընկալությունն ու իսկական Լոռվա կոլորիտը։ Ճանապարհը շարունակվում է դեպի Հնեվանք՝ Հայաստանի ամենայուրահատուկ վանքերից մեկը, որը անջնջելի տպավորություն է թողնում յուրաքանչյուրի մոտ։ Ապա թեթև քայլարշավով կհասնենք Արևածագի ձոր, որտեղ կվայելենք մեր հանգիստը։ Առջևում է Ամրակիցի յուրօրինակ մի կառույցը․ ռուսական Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցին, որն առաջին հայացքից կարծես հեքիաթի էջերից իջած լինի։ Օրվա վերջում դեռ պիտի քայլենք Լոռի բերդի խորհրդավոր արահետներով՝ վայելելով պատմական շունչն ու Ձորագետի կիրճի հրաշալի տեսարանը։ Երկրորդ օրվա առաջին կանգառը Վերին Հոռամայրի հուշարձանախմբի մոտ է՝ դեպի Ներքին Հոռոմայր և Դեբետի կիրճ բացվող խենթացնող տեսարանով, որից հետո կայցելենք Օձունի հոյակերտ տաճար․ վայր, առանց որի բարդ է պատկերացնել Լոռիի ուղևորությունները։ Ապա կհասնենք վեհաշուք Սանահին․ խորհրդավոր և միշտ ձգող վանական համալիրը՝ դարերի խորքից եկող իր հզոր էներգիայով։ Սանահինի քարաշեն կամուրջն էլ գալիս է ապացուցելու, որ Հայաստանը ոչ միայն վանքերի, այլև յուրահատուկ ու ամուր կամուրջների երկիր է։ Հերթն է Հաղպատի վանական համալիրի՝ Լոռվա մեկ այլ հրաշքի, որից հետո միայն կվերադառնանք Երևան։
8:30, Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter , մինչև 19 տեղ)
հարմարավետ հյուրանոց Ստեփանավանում (երկտեղանի համարներ)
նախաճաշ երկրորդ օրվա համար
պրոֆեսիոնալ գիդի ծառայություն
Լոռի բերդի (650Դ) և Զարնի-Պարնի ամրոցի (1000Դ) մուտքավճարները
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԼՈՌԻՆ
- Ամրակիցի Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցի
- Լոռի բերդ
- Հնեվանք
- Արևածագի ձոր
- Ազատ երեկո Ստեփանավանում
գիշերակացը ՍտեփանավանումՕՐ 2 | ԼՈՌՎԱ ԴՐԱԽՏԸ
- Վերին Հոռոմայր և Դեբետի կիրճի դիտակետ
- Օձունի տաճար
- Սանահինի վանական համալիր
- Զարնի-Պարնի քարայր-ամրոց
- Հաղպատի վանք
վերադարձ Երևան՝ մոտ 21:00