ՀՆԵՎԱՆՔ ԱՐԵՎԱԾԱԳԻ ՁՈՐ ՎԱՐԴԱԲԼՈՒՐ ԱՄՐԱԿԻՑ

ՀՆԵՎԱՆՔ ԱՐԵՎԱԾԱԳԻ ՁՈՐ ՎԱՐԴԱԲԼՈՒՐԻ ԼՃԵՐ ԱՄՐԱԿԻՑ

Լոռիի հրաշալիքներն անսահման են, և այս անգամ գնում ենք այդ հրաշալիքների մի մասը բացահայտելու և վայելելու: Մեր տպավորիչ ուղևորության կարևոր կանգառը լինելու է Հնեվանքը, որը ոչ միայն հրաշալի կառույց է, այլ նաև գեղեցիկ տեղադրություն ունի դեպի Ձորագետի կիրճ անկրկնելի տեսարանով: Միևնույն ժամանակ, մենք կտեսնենք մեկ այլ հրաշալի պատկեր Վարդաբլուրում, որտեղ տեղի լճերը տպավորիչ տեսարան են ձևավորում ջրի ափին աճող ուռենիներով: Կուրթանում և Վարդաբլուրում կբացահայտենք նաև տեղի հարուստ պատմությունն ու կոթողները: Մեզ է սպասում նաև Հնեվանքից սկսվող հրաշք քայլարշավ դեպի Արևածագի կամ Ղաչաղանի ձոր կոչված վայր, որտեղ Ձորագետի հրաշք տեսարանն ենք տեսնում տպավորիչ ժայռի հետ։

Առաջիկա մեկնումներ՝
Մեկնում՝ 

8։00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
5000 դրամ
Ներառում է՝

տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ԼՈՌՎԱ ԳԱՆՁԵՐԸ

Թեթև քայլարշավը լինելու է ընդհանուր մոտ 4 կմ։ Նախընտրելի է ունենալ ակնոց, գլխարկ, անձրևանոց, հագնել հարմար սպորտային հագուստ։

մեկնում Երևանից՝ 8։00

- Ամրակից․ Սբ Նիկոլայ ուղղափառ եկեղեցի

- Վարդաբլուրի լճեր

- Հնեվանք

- Արևածագի (Ղաչաղանի) ձոր (թեթև քայլարշավ)

վերադարձ Երևան՝ մոտ 20։30
Գին` 5000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել