ՎԵՐԵԼՔ ԴԻՄԱՑ ԼԵՌ

ՎԵՐԵԼՔ ԴԻՄԱՑ ԼԵՌ

Դրախտային Տավուշում՝ Հաղարծնից ոչ հեռու, Իջևանի լեռներում իր անկրկնելի գեղեցկությամբ առանձնանում է Սառցապատի Դիմաց գագաթը, որտեղ բնությունը ժայռերից կերտել է աննման գլուխգործոցներ, իսկ լեռան վրայից բացվող տեսարաններն ուղղակի շունչ կտրող են։ Հաղարծինից ոչ հեռու կսկսենք մեր քայլարշավը, հրաշալի տեսարանների ուղեկցությամբ կհասնենք Դիմաց լեռան գագաթին, որտեղ կվայելենք մեր ազատ ժամանակը տավուշյան կանաչի գրկում՝ լիաթոք զգալով լեռն ու շրջակայքը և կվերադառնանք մեկնարկի կետ։

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 21։30, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
7500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՎԵՐԵԼՔ ԴԻՄԱՑ ԼԵՌ

Դրախտային Տավուշում՝ Հաղարծնից ոչ հեռու, Իջևանի լեռներում իր անկրկնելի գեղեցկությամբ առանձնանում է Սառցապատի Դիմաց գագաթը, որտեղ բնությունը ժայռերից կերտել է աննման գլուխգործոցներ, իսկ լեռան վրայից բացվող տեսարաններն ուղղակի շունչ կտրող են։ Տպավորիչ քայլարշավով, հրաշալի տեսարանների ուղեկցությամբ կհասնենք Դիմաց լեռան գագաթին, որտեղ կվայելենք մեր ազատ ժամանակը տավուշյան կանաչի գրկում՝ լիաթոք զգալով լեռն ու շրջակայքը։

Քայլարշավը լինելու է մոտ 19 կմ, լեռան բարձրությունը՝ 2360 մետր, քայլարշավի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 1000 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), նախընտրելի է ունենալ անձրևապաշտպան միջոցներ և արշավային փայտեր, երկարաթև թեթև հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 7500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել