ՎԵՐԵԼՔ ՏԵՍԻԼՔ ԼԵՌ ԵՎ ՔԱՐԱՆՁԱՎ

ՎԵՐԵԼՔ ՏԵՍԻԼՔ ԼԵՌ ԵՎ ՔԱՐԱՆՁԱՎ

Տեսիլք լեռը չքնաղ Տավուշի ամենատպավորիչ և գեղատեսիլ անկյուններից է։ Մոտ է Գանձաքար գյուղին և մասն է կազմում Վարագի լեռնաշղթայի, ունի գեղեցիկ առանձնացած գագաթ։ Թեև լեռն աչքի չի ընկնում իր բարձրությամբ (բարձրությունը՝ 1372 մ), սակայն առանձնանում է ոչ միայն իր գեղեցկությամբ և գագաթից բացվող հրաշագեղ տեսարաններով, այլև իր յուրահատուկ ու հետաքրքրաշարժ քարանձավներով։ Տեսիլք լեռը նաև հնագույն ամրոց բնակատեղի է, իսկ գագաթին մոտ քարանձավը հին դարերում նաև որպես բնակարան-թաքստոց է ծառայել։

Առաջիկա մեկնումները՝
Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
8000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՎԵՐԵԼՔ ՏԵՍԻԼՔ ԼԵՌ ԵՎ ՔԱՐԱՆՁԱՎ

Տեսիլք լեռը չքնաղ Տավուշի ամենատպավորիչ և գեղատեսիլ անկյուններից է։ Մոտ է Գանձաքար գյուղին և մասն է կազմում Վարագի լեռնաշղթայի, ունի գեղեցիկ առանձնացած գագաթ։ Թեև լեռն աչքի չի ընկնում իր բարձրությամբ (բարձրությունը՝ 1372 մ), սակայն առանձնանում է ոչ միայն իր գեղեցկությամբ և գագաթից բացվող հրաշագեղ տեսարաններով, այլև իր յուրահատուկ ու հետաքրքրաշարժ քարանձավներով։ Տեսիլք լեռը նաև հնագույն ամրոց բնակատեղի է, իսկ գագաթին մոտ քարանձավը հին դարերում նաև որպես բնակարան-թաքստոց է ծառայել։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 8000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել