ՎԵՐԵԼՔ ՄԵԾ ՓԱՐԱԽԱԴԵՄ

ՎԵՐԵԼՔ ՄԵԾ ՓԱՐԱԽԱԴԵՄ

Այս անգամ բարձրանալու ենք Կարմիրքար / Մեծ Փարախադեմ՝ վայելելու չքնաղագույն տեսարաններ և ունենալու գեղեցիկ քայլարշավ։ Իսկ հրաշք տեսարանների մեջ իր առանձին ուրույն տեղն ունի Փարախադեմից դեպի տիեզերական Արարատ բացվող տեսարանը։ Մեծ Փարախադեմն Ուրծի լեռների ամենատպավորիչ հատվածներից է՝ առանձնանալով ոչ միայն շքեղ տեսարաններով, այլ նաև իր անչափ գեղեցիկ ու տպավորիչ ժայռերով։ Դեպի Մեծ Փարախադեմ քայլելու ենք Տիգրանաշենից (Արարատի մարզ), որտեղ էլ նորից վերադառնալու ենք հրաշալի պահերն ու տեսարանները լիարժեք վայելելուց հետո։

Մեծ Փարախադեմ լեռան քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 13 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մետր, լեռան բարձրությունը՝ 1949 մետր։ Այս վերելքը հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ հետաքրքիր է փորձառուների համար։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ