ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏ ԵՎ ՀԻՆ ՇԻՆՈՒՀԱՅՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Որոտանի կիրճը ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի ամենատպավորիչ անկյուններից է։ Այստեղ ոչ միայն շունչ կտրող տեսարանների անսահման առատություն է, այլ նաև պատմական գերհարուստ ու արժեքավոր ժառանգություն։ Սյունյաց աշխարհի ամենանշանավոր վանքերից Հարանց անապատն է լինելու մեր հրաշալի քայլարշավի հիմնական նշանակետը։ Քայլելու ենք Շինուհայր գյուղից, ճանապարհին բացահայտելով նաև Հին Շինուհայրն իր քարաշեն տներով, եկեղեցիներով ու խաչքարերով, բազում հետաքրքիր պատմություններով, ապա անցնելով Որոտանը՝ լեռների գրկում գտնելու ենք խորհրդավոր ու տպավորիչ Հարանց անապատը, որն իր տեղադրությամբ, պատմությամբ և կառուցվածքով ուղղակի խենթացնող է։ Հրաշալի քայլարշավ, շքեղ բնություն, հարուստ պատմություն․ ասել է, թե կատարյալ օրվա նախապայմաններն արդեն իսկ կան։
7։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏ ԵՎ ՀԻՆ ՇԻՆՈՒՀԱՅՐ
Որոտանի կիրճը ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի ամենատպավորիչ անկյուններից է։ Այստեղ ոչ միայն շունչ կտրող տեսարանների անսահման առատություն է, այլ նաև պատմական գերհարուստ ու արժեքավոր ժառանգություն։ Սյունյաց աշխարհի ամենանշանավոր վանքերից Հարանց անապատն է լինելու մեր հրաշալի քայլարշավի հիմնական նշանակետը։ Քայլելու ենք Շինուհայր գյուղից, ճանապարհին բացահայտելով նաև Հին Շինուհայրն իր քարաշեն տներով, եկեղեցիներով ու խաչքարերով, բազում հետաքրքիր պատմություններով, ապա անցնելով Որոտանը՝ լեռների գրկում գտնելու ենք խորհրդավոր ու տպավորիչ Հարանց անապատը, որն իր տեղադրությամբ, պատմությամբ և կառուցվածքով ուղղակի խենթացնող է։ Հրաշալի քայլարշավ, շքեղ բնություն, հարուստ պատմություն․ ասել է, թե կատարյալ օրվա նախապայմաններն արդեն իսկ կան։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 17 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 800 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։