ՀԱՅԿԱՁՈՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ, ԵՐԵՐՈւՅՔ, ԲԱԳՐԱՎԱՆ

ՀԱՅԿԱՁՈՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ, ԵՐԵՐՈւՅՔ, ԲԱԳՐԱՎԱՆ

Հայկաձորի Կարմիր վանքը մի կտոր Անի է ՀՀ-ի սահմաններում։ Սահմանին մոտ լինելու պատճառով Կարմիր վանքը սահմանային փշալարերից այն կողմ է, թեև ՀՀ-ի տարածքում է։ Համշեն տուրը, համապատասխան թույլտվությամբ, Ձեզ հնարավորություն կտա այցելել վանքի անմիջական տարածք և վայելել հազարամյա այս հրաշքը։ Մեր տպավորիչ ուղևորությունը չի սահմանափակվի միայն Կարմիր վանք այցով․ մենք կտեսնենք Անիի համայնապատկերը Հայկաձորի դիտակետից, կվայելենք տիեզերական Երերույքը, Բագրավանում կայցելենք Անիից բերված խաչքարով Սբ Ավետիս մատուռ, Վահանատուն իր հետաքրքիր ցուցադրությամբ։ Հրաշալի օր՝ ամբողջությամբ նվիրված անկրկնելի ու փառահեղ Անիին ու նրա մասնիկներին։ Ի դեպ, Հայկաձորի Կարմիր վանքի գմբեթին վերջապես նորից տեղադրվեց խաչ, ինչն էլ կտեսնենք։

Առաջիկա մեկնումները՝
20.04
Մեկնումը՝ 

9։00, վերադարձը՝ մոտ 18։00, հասցե՝ Թումանյան 8, դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 30

Գինը՝
12000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՀԱՅԿԱՁՈՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ, ԵՐԵՐՈւՅՔ, ԲԱԳՐԱՎԱՆ

Հայկաձորի Կարմիր վանքը մի կտոր Անի է ՀՀ-ի սահմաններում։ Սահմանին շատ մոտ լինելու պատճառով Կարմիր վանքը սահմանային փշալարերից այն կողմ է, թեև Հայաստանի տարածքում է։ Համշեն տուրը, համապատասխան թույլտվությամբ, Ձեզ հնարավորություն կտա այցելել վանքի տարածք և անմիջապես վայելել հազարամյա այս հրաշալիքը։ Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը և հպվեք Կարմիր վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հազարամյա եկեղեցու պատերին՝ միևնույն ժամանակ զգալով վեհաշուք Անիի շունչն ու ոգին։ Մեր տպավորիչ ուղևորությունը չի սահմանափակվի միայն Կարմիր վանք այցով․ մենք կտեսնենք Անիի համայնապատկերը Հայկաձորի դիտակետից, կվայելենք նաև տիեզերական Երերույքը, Բագրավանում կայցելենք Անիից բերված խաչքարով Սբ Ավետիս մատուռ, Անիտուն իր հետաքրքիր ցուցադրությամբ։ Հրաշալի օր՝ ամբողջությամբ նվիրված անկրկնելի ու փառահեղ Անիին։ Ուղևորության եկամտի մի մասը տրամադրվելու է Շիրակ կենտրոնին՝ Շիրակի սոցիալական խնդիրների լուծման նպատակով։ 

մեկնում Երևանից

Հայկաձորի Կարմիր վանք (մտնելու հնարավորությամբ)

Անիի համայնապատկերը Հայկաձորից

Բագրավանի Վահանատուն և ցուցադրություն

Բագրավանի Սբ Ավետիս մատուռ և Անիից բերված խաչքար

Երերույքի տաճար

վերադարձ Երևան։
Գինը` 12000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել