ՎԵՐԵԼՔ ԳՈՒԹԱՆԱՍԱՐ ԵՎ ՍԵՎ ՊԱՏ
Երևանին մոտ գեղեցիկ ու տպավորիչ լեռների մեջ իր ուրույն տեղն ունի Գութանասարը, որը սիրված է ինչպես փորձառու լեռնագնացների կողմից, այնպես էլ սկսնակների համար հիանալի հնարավորություն է։ Բացի լեռան գագաթ հասնելն ու այդ բերկրանքը վայելելը, կլինենք նաև Սև պատի մոտ, որը վերջին տարիներին հայտնի է դարձել բազմաթիվ լուսանկարների միջոցով, քանի որ հողմահարված սև ապարը մոգական ու տպավորիչ տեսարան է ապահովում։
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԳՈՒԹԱՆԱՍԱՐ ԵՎ ՍԵՎ ՊԱՏ
Երևանին մոտ գեղեցիկ ու տպավորիչ լեռների մեջ իր ուրույն տեղն ունի Գութանասարը, որը սիրված է ինչպես փորձառու լեռնագնացների կողմից, այնպես էլ սկսնակների համար հիանալի հնարավորություն է։ Բացի լեռան գագաթ հասնելն ու այդ բերկրանքը վայելելը, կլինենք նաև Սև պատի մոտ, որը վերջին տարիներին հայտնի է դարձել բազմաթիվ լուսանկարների միջոցով, քանի որ հողմահարված սև ապարը մոգական ու տպավորիչ տեսարան է ապահովում։
Գութանասարի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, ըստ եղանակի նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։