ՎԵՐԵԼՔ ԱՅՐԻՔԱՐ
Տավուշի շքեղ բնության ամենահետաքրքիր ստեղծագործություններից Այրիքար լեռն է մեզ կանչում։ Գեղեցիկ արահետներով կհասնենք այս տպավորիչ լեռան գագաթ, իսկ Այրիքարի ժայռերն այլ աշխարհ են, որը, անշուշտ, արժե տեսնել։ Բովաքարի լեռների մաս կազմող Այրիքարի մեր հրաշալի վերելքը կսկսենք ու կավարտենք Դիլիջան քաղաքում։
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՎԵՐԵԼՔ ԱՅՐԻՔԱՐ
Տավուշի շքեղ բնության ամենահետաքրքիր ստեղծագործություններից Այրիքար լեռն է մեզ կանչում։ Գեղեցիկ արահետներով կհասնենք այս տպավորիչ լեռան գագաթ, իսկ Այրիքարի ժայռերն այլ աշխարհ են, որը, անշուշտ, արժե տեսնել։ Բովաքարի լեռների մաս կազմող Այրիքարի մեր հրաշալի վերելքը կսկսենք ու կավարտենք Դիլիջան քաղաքում։
Այրիքարի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1100 մետր, լեռան բարձրությունը՝ 2607 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), նախընտրելի է ունենալ անձրևապաշտպան միջոցներ և արշավային փայտեր, երկարաթև թեթև հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։