ՀԱՅԱՍՏԱՆ 8 ՕՐ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՒՐ
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՐ 2 | ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կիրականացնենք քաղաքային տուր Երևանում (4-5 ժամ՝ ներառյալ քայլք)։ Կշրջենք մեքենայով Երևանի կենտրոնում՝ այցելելով քաղաքի գլխավոր և պատմական փողոցները։ Կտեսնենք նաև Մայր Հայաստանի արձանը և կվայելենք քաղաքի կենտրոնի համայնապատկերը։ Այնուհետև կտեսնենք Կասկադը (ցանկության դեպքում կարելի է նաև իջնել Կասկադի աստիճաններով) (Գաֆէսճյան արվեստի կենտրոն), օպերային թատրոնը և Ազատության հրապարակը, Աբովյան փողոցը, Երևանի հնագույն փողոցներից մեկը՝ հին և ժամանակակից շենքերի համատեղմամբ, Հանրապետության հրապարակը։
(Ըստ ցանկության կարող են ներառվել Ցեղասպանության թանգարանը, Ծիծեռնակաբերդի հուշարձանը և Մատենադարանը՝ հին ձեռագրերի թանգարանը, հավելավճարով):
Ազատ երեկո Երևանում
գիշերակաց՝ Երևան:ՕՐ 3 | ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐ, ԷՋՄԻԱԾՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Զվարթնոցի տաճար․ Զվարթնոցի տաճարը վաղ քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է։ Տաճարը կառուցվել է 7-րդ դարում։ Այն կանգուն է մնացել 320 տարի և ավերվել 10-րդ դարում տեղի ունեցած հզոր երկրաշարժից։ Թեև տաճարը այժմ ամբողջությամբ պահպանված չէ, բայց չի դադարում հիացնել իր նրբությամբ։
Էջմիածնի Մայր տաճար և Էջմիածնի եկեղեցիներ․ Էջմիածնի Մայր տաճարը համայն հայության սուրբ կենտրոնն է: Մայր տաճարը աշխարհասփյուռ հայության գլխավոր ուխտատեղին է, ինչպես նաև կաթողիկոսի նստավայրը: Հիմնական եկեղեցին կառուցվել է 4-րդ դարի սկզբին։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի․ թվագրվում է 7-րդ դար։ Եկեղեցին նվիրված է նահատակ Սուրբ Հռիփսիմեին, որի գերեզմանը գտնվում է եկեղեցու խորանի տակ։ Կառուցումը ավարտվել է 618 թվականին։ Այն հայտնի է դասական շրջանի հայկական ոճի նուրբ ճարտարապետությամբ, որն իր ազդեցությունն է ունեցել բազմաթիվ այլ հայկական եկեղեցիների կառուցման ոճի վրա։
Սուրբ Գայանե եկեղեցի․ եռանավ գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է, որը կառուցվել է Զարեհ Ա Կաթողիկոսի կողմից 630 թվականին: 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցանկում ներառել է Էջմիածնի տաճարը, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները և ավերված Զվարթնոցի տաճարը:
գիշերակաց՝ Երևան:ՕՐ 4 | ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ, ԳՅՈՒՄՐՈՒ ՍԵՎ ԲԵՐԴ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՈՒՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Երերույքի տաճար․ Հայաստանի պահպանված ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից է և 1995 թվականի օգոստոսի 25-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Գյումրու Սև բերդ․ Սև բերդը ռուսական կայսերական ամրոց է Գյումրիում, որը կառուցվել է 1834-1847 թվականներին: Ներկայումս այն Հայաստանի ազգային մշակութային ժառանգության հուշարձան է, որն օգտագործվում է որպես արվեստի և մշակութային կենտրոն։ Բերդի մոտ է գտնվում 1975 թվականին կանգնեցված Մայր Հայաստանի հուշարձանը։
Պտույտ Գյումրի քաղաքում․ Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է և Շիրակի մարզի մարզկենտորնը։ Քաղաքն ունի շատ հին պատմություն և հայտնի է նշանավոր թանգարաններով, գեղեցիկ զբոսայգիներով և տպավորիչ Կումայրի պատմական թաղամասով: Քաղաքի յուրաքանչյուր անկյուն հարուստ է պատմությամբ և մշակույթով: Քաղաքը կհիանցնի ձեզ իր 18-19-րդ դարերի յուրահատուկ ճարտարապետությամբ: Դարերի ընթացքում Կումայրի-Գյումրին անվանվել է «արհեստների և արվեստների քաղաք»։ Այն նաև համարվում է Հայաստանի «ծիծաղի և հումորի մայրաքաղաքը»։
գիշերակաց՝ Երևան:ՕՐ 5 | ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ, ԳԵՂԱՐԴԻ ՎԱՆՔ, ԽՈՐ ՎԻՐԱՊ, ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ
Գառնու տաճար․ միակ կանգուն հունահռոմեական ոճի տաճարն է Հայաստանում։ Այն թվագրվում է 1-ին դարով և նվիրված է եղել Արևի աստված Միհրին: Տաճարը վերակառուցվել է 20-րդ դարի կեսերին և դարձել Հայաստանի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկը։
Գեղարդի վանք․ այն հայտնի է նաև որպես Գեղարդավանք (Նիզակի վանք) կամ «Այիրիվանք» («Քարանձավների վանք») թվագրվում է 13-րդ դարով։ Վանքի մի մասը քանդակված է մեկ ժայռից։ Տեխնածին այս կառույցը վերապրել է ժամանակի փորձությունը և մինչ օրս զարմացնում է իր այցելուներին ու ուխտավորներին ամբողջ աշխարհից:
Խոր Վիրապի վանք․ այն գտնվում է Հայաստանի Արարատի մարզում՝ սահմանին մոտ և համարվում է կատարյալ վայր Արարատ լեռը տեսնելու համար։ Խոր Վիրապն այն վայրն է, որտեղ բանտարկված էր Գրիգոր Լուսավորիչը։ Հետագայում Խոր Վիրապի տեղում 642 թվականին կառուցվել է մատուռ։
Արենի-1 (Թռչունների) քարանձավ․ Արենի-1-ը կամ նաև Թռչունների քարանձավը Հարավային Կովկասի ուշ պղնձի դարի հազվագյուտ և ամենալավ պահպանված հուշարձաններից է, որը գտնվում է Արփա գետի վերևում։ Քարանձավի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր: Արենի-1 քարանձավի պեղումները սկսվել են 2007 թվականին, և այստեղ հայտնաբերվել է 6100-ամյա գինեգործարան: 2008 թվականին հնագետները այստեղ հայտնաբերել են 5500 տարվա հնություն ունեցող կաշվե կոշիկ: «Արենի-1» կոշիկը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։
գիշերակաց՝ Գորիս:ՕՐ 6 | ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ, ՆՈՐԱՎԱՆՔ, ԱՐԵՆԻ ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆ
Տաթևի վանք․ Տաթևի վանքը անժխտելիորեն հայկական միջնադարյան եկեղեցաշինության մարգարիտներից է։ Վանքը թվագրվում է 9-րդ դարով և գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտ գտնվող բազալտե մեծ սարահարթի վրա։ Վանքի տարածքում է գտնվել 14-15-րդ դարերում հայկական միջնադարյան կարևորագույն համալսարաններից մեկը՝ Տաթևի համալսարանը։ 2010 թվականից տարածքում շահագործվում է «ՏաԹևեր» ճոպանուղին: Ճոպանուղին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «աշխարհի ամենաերկար առանց կանգառի երկուղի ճոպանուղին»:
Տաթևի վանքը Հայաստանի պարտադիր այցելելու վայրերից է։
Նորավանք․ 13-րդ դարի հայկական վանք է, որը գտնվում է Երևանից 122 կմ հեռավորության վրա։ Վանքն առավել հայտնի է իր երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցով։ Նորավանքը Օրբելյան իշխանների նստավայրն էր։ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին այստեղ աշխատել են ճարտարապետ Սիրանեսը և մանրանկարիչ ու քանդակագործ Մոմիկը։
«Արենի» գինեգործարան. Հայկական գինին շուրջ 6000 տարվա պատմություն ունի, և ինչպես հայտնի է, 2010 թվականին Նորավանքի Թռչունների քարանձավում (Արենի գյուղի մոտ) հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործարաններից մեկը: «Արենին» հայկական խաղողի տեսակ է, որը հնագույն ժամանակներից աճում է այդ տարածաշրջանում։ Մեր օրերում Արենի գյուղում կարելի է հանդիպել բազմաթիվ գինու գործարաններ, ինչպես նաև անհատներ, ընտանիքներ, ովքեր գինի են պատրաստում և սեփական խաղողի այգիներ են աճեցնում։
գիշերակաց՝ Երևան:ՕՐ 7 | ՍԵՎԱՆԱ ԼԻՃ ԵՎ ՍԵՎԱՆԱՎԱՆՔ, ՀԻՆ ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՂԱՐԾԻՆ, ՊԱՐԶ ԼԻՃ
Սևանա լիճ և Սևանավանք․ Սևանա լիճը ոչ միայն Հայաստանի Հանրապետության ամենամեծ լիճն է, այլև աշխարհի սակավաթիվ բարձր լեռնային քաղցրահամ լճերից է: Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա և հաճախ այն անվանում են Հայաստանի «Կապույտ մարգարիտ»։ Սևանավանքը 10-րդ դարի վանական համալիր է, որը գտնվում է լճի թերակղզում, որտեղից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի լիճը և շրջակա լեռները:
Հին Դիլիջան (Թուֆենկյան համալիր)․ 2004 թվականին Թուֆենկյանը սկսեց վերականգնել ժամանակակից Դիլիջանի պատմական թաղամասը՝ պահպանելով 19-րդ դարի ճարտարապետությունը, որը դուք կարող եք զգալ այսօր:
Հաղարծին վանական համալիր․ այն հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ևս մեկ հրաշալիք է։ Վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մոտ և թվագրվում է 10-13 դարերով։
Պարզ լիճ․ Գտնվում է Դիլիջան ազգային պարկում։ Պարզ լիճը փոքրիկ, բայց գեղեցիկ լիճ է, որը վերջին տարիներին գրավել է բազմաթիվ զբոսաշրջիկների և տեղացիների: Այստեղ կան բազմաթիվ զվարճանքներ, ինչպիսիք են զիփ-լայն, նավակների թիավարում և այլն, որոնք կարող են ձեր օրը ավելի զվարճալի դարձնել կամ պարզապես կարող եք հանգստանալ և վայելել բնությունը:
գիշերակաց՝ Երևան: