ԴԵՂՁՆՈւՏԻ ՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԴԵՂՁՆՈւՏԻ ՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր հերթական յուրահատուկ քայլարշավը դեպի Դեղձնուտի հոյակերտ վանք է։ Տավուշի գեղեցիկ անտառների սրտում վեր է խոյանում մեր ճարտարապետության ամենանրբաճաշակ և տարբերվող կառույցներից մեկը՝ Դեղձնուտի (Դեղձուտի) վանքը, որին հասնելու համար կունենանք ոչ պակաս գեղեցիկ և տպավորիչ անտառային քայլարշավ։ Կվայելենք վեհաշուք հարդարանքներով այս բացառիկ կառույցը, կվայելենք նաև Տավուշի անտառների անսահման գեղեցկությունը։ Ի դեպ, ճանապարհին կայցելենք նաև Սրանոցի կամուրջը, որն իր գողտրիկ տեսարանով ոչ ոքի անտարբեր չի թողնի: Հաշվի առնելով անտառային գույների ճոխությունը՝ մեր ուղևորությունն առանձնակի հմայք և շունչ կստանա՝ դառնալով անմոռանալի և գեղեցիկ։

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
9000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԴԵՂՁՆՈւՏԻ ԳՈՂՏՐԻԿ ՎԱՆՔ

Մեր հերթական յուրահատուկ քայլարշավը դեպի Դեղձնուտի հոյակերտ վանք է։ Տավուշի գեղեցիկ անտառների սրտում վեր է խոյանում մեր ճարտարապետության ամենանրբաճաշակ և տարբերվող կառույցներից մեկը՝ Դեղձնուտի (Դեղձուտի) վանքը, որին հասնելու համար կունենանք ոչ պակաս գեղեցիկ և տպավորիչ անտառային քայլարշավ։ Կվայելենք վեհաշուք հարդարանքներով այս բացառիկ կառույցը, կվայելենք նաև Տավուշի անտառների անսահման գեղեցկությունը։ Ի դեպ, ճանապարհին կայցելենք նաև Սրանոցի կամուրջը, որն իր գողտրիկ տեսարանով ոչ ոքի անտարբեր չի թողնի: Հաշվի առնելով անտառային գույների ճոխությունը՝ մեր ուղևորությունն առանձնակի հմայք և շունչ կստանա՝ դառնալով անմոռանալի և գեղեցիկ։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 19 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 9000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել