ԽԱՉԻԿ, ՔԱՐԱԿՈՓԻ ՎԱՆՔ, ՉՌԱՆ ՋՐՎԵԺ, ԱՐԵՆԻ

ԽԱՉԻԿ, ՔԱՐԱԿՈՓԻ ՎԱՆՔ, ՉՌԱՆ ՋՐՎԵԺ, ԱՐԵՆԻԻ ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՍԵԼԱՎԱՏԱՐ

Հրաշալի և տարբերվող ուղևորություն, որի ընթացքում կծանոթանաք Վայոց ձորի հրաշալիքներ Արենիի և Խաչիկի գանձերին։ Մեր ուղևորությունը կսկսենք գինեգործության կենտրոն Արենիից, որտեղ համտեսելով հրաշալի գինիները՝ կսկսենք մեր տուրի պատմամշակութային մասը։ Առաջին կանգառը Մոմիկի գլուխգործոց, հոյակերտ Սուրբ Աստվածածին եկեղեցին է Արենիում։ Այնուհետև կուղևորվենք դեպի Խաչիկ, սակայն ճանապարհին է մեզ սպասում մեծ հետաքրքրություն առաջ բերած Արենիի սելավապատնեշը, որը, բացի իր կիրառական նշանակությունից, աչքի է ընկնում նաև ֆուտուրիստիկ կառուցվածքով։ Խաչիկում մենք կայցելենք Քարակոփի խիստ տպավորիչ վանք՝ վայելելով շրջակա գեղեցկություններն ու դեպի Մասիս լեռն ու Նախիջևանը բացվող հրաշալի տեսարանները։ Այնուհետ կլինենք Հայաստանի ամենահետաքրքիր գյուղերից մեկում՝ Խաչիկում, որից հետո ևս մեկ հրաշալի վայր է սպասում մեզ և դա Քարակոփի վանքից ոչ հեռո գտնվող ւ գողտրիկ ջրվեժն է։ Տարբերվող ուղևորություն, որը թույլ կտա բացահայտել մեր անսահման գեղեցիկ հայրենիքի ամենաչքնաղ անկյուններից մեկը։ 

Առաջիկա մեկնումներ՝
07.03
Մեկնում՝ 

9:00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Արժեքը՝
5500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ԱՐԵՆԻԻ ԵՎ ԽԱՉԻԿԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Հրաշալի և տարբերվող ուղևորություն, որի ընթացքում կծանոթանաք Վայոց ձորի հրաշալիքներ Արենիի և Խաչիկի գանձերին։ Մեր ուղևորությունը կսկսենք գինեգործության կենտրոն Արենիից, որտեղ համտեսելով հրաշալի գինիները՝ կսկսենք մեր տուրի պատմամշակութային մասը։ Առաջին կանգառը Մոմիկի գլուխգործոց, հոյակերտ Սուրբ Աստվածածին եկեղեցին է Արենիում։ Այնուհետև կուղևորվենք դեպի Խաչիկ, սակայն ճանապարհին է մեզ սպասվում վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջ բերած Արենիի սելավապատնեշը, որը, բացի իր կիրառական նշանակությամբ, աչքի է ընկնում նաև ֆուտուրիստիկ կառուցվածքով։ Խաչիկում մենք կայցելենք Քարակոփի խիստ տպավորիչ վանքը՝ վայելելով շրջակա գեղեցկություններն ու դեպի Մասիս լեռն ու Նախիջևանը բացվող հրաշալի տեսարանները։ Այնուհետ կլինենք Հայաստանի ամենահետաքրքիր գյուղերից մեկում՝ Խաչիկում, որից հետո ևս մեկ հրաշալի վայր է սպասում մեզ՝ Քարակոփի վանքից ոչ հեռու գողտրիկ ջրվեժը։ Տարբերվող ուղևորություն, որը թույլ կտա բացահայտել մեր անսահման գեղեցիկ Հայրենիքի ամենաչքնաղ անկյուններից մեկը։

մեկնում Երևանից

– Արենի․ գինու համտես,

– Արենի Սուրբ Աստվածածին եկեղեցի,

– Արենիի սելավապատնեշ,

– Քարակոփի (Խոտակերաց) վանք,

– Խաչիկ գյուղ,

– Չռանի ջրվեժ,

վերադարձ Երևան՝ մոտ 21:00:
Գին` 5500 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել