ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ ԵՎ ԵՂՎԱՐԴ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր այս յուրօրինակ ուղևորությանը մեզ են սպասվում հայկական ճարտարապետության մի շարք գլուխգործոցներ, հրաշալի բնություն և չքնաղ բնապատկերներ։ Մեր ուղևորությունը կսկսենք Եղվարդի սրտում վեր խոյացող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցուց, որի գեղեցիկ տեսքն ու հարուստ զարդաքանդակներն անտարբեր չեն թողնի որևէ մեկին։ Եղվարդում կտեսնենք նաև քիչ հայտնի, բայց անչափ տպավորիչ ու հնամենի մի կոթող՝ Եղվարդի բազիլիկ եկեղեցին։ Իսկ մեր ուղևորության վերջին հրաշալիքը՝ Թեղենյաց վանքը, մեզ է սպասում գեղեցիկ անտառում։ Այս վանքն առանձնանում է իր բարձրաճաշակ զարդաքանդակներով և տպավորիչ ճարտարապետությամբ, և անգամ խոնարհված լինելն ամենևին չի ստվերում իր շքեղությունը։ Ընդ որում, Թեղենյաց վանք հասնելու համար մեզ սպասվում է թեթև ու շատ գեղեցիկ անտառային քայլարշավ Բուժական գյուղից։

Մեկնումը՝ 

10։00, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔԸ ԵՎ ՄՅՈւՍ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ

Մեր այս յուրօրինակ ուղևորությանը մեզ են սպասվում հայկական ճարտարապետության մի շարք գլուխգործոցներ, հրաշալի բնություն և չքնաղ բնապատկերներ։ Մեր ուղևորությունը կսկսենք Եղվարդի սրտում վեր խոյացող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցուց, որի գեղեցիկ տեսքն ու հարուստ զարդաքանդակներն անտարբեր չեն թողնի որևէ մեկին։ Եղվարդում կտեսնենք նաև քիչ հայտնի, բայց անչափ տպավորիչ ու հնամենի մի կոթող՝ Եղվարդի բազիլիկ եկեղեցին։ Իսկ մեր ուղևորության վերջին հրաշալիքը՝ Թեղենյաց վանքը, մեզ է սպասում գեղեցիկ անտառում։ Այս վանքն առանձնանում է իր բարձրաճաշակ զարդաքանդակներով և տպավորիչ ճարտարապետությամբ, և անգամ խոնարհված լինելն ամենևին չի ստվերում իր շքեղությունը։ Ընդ որում, Թեղենյաց վանք հասնելու համար մեզ սպասվում է թեթև ու շատ գեղեցիկ անտառային քայլարշավ Բուժական գյուղից։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

մեկնում Երևանից

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Եղվարդի բազիլիկ եկեղեցի

Թեղենյաց վանք (թեթև քայլարշավ)

վերադարձ Երևան:
Գինը` 6500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել