ՄԵՂՐԻ + ԿԱՊԱՆ, ՈՐՈՏՆԱՎԱՆՔ, ՏԱԹԵՎ 2 ՕՐ
Դեպի չքնաղ Սյունիք մեր երկօրյա այցի ժամանակ կայցելենք Հայաստանի տարբերվող և գողտրիկ անկյուններից Մեղրի քաղաք, որն այդքան հարուստ է պատմական հրաշալի ու յուրօրինակ կոթողներով, ունի նաև առանձնացող քաղաքային կոլորիտ ու դիմագիծ: Արևաբույր Մեղրիում նախատեսված է բարձրանալ Մեղրիի տպավորիչ բերդը, այցելել աննման որմնանկարներով հարուստ Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցին, Մեծ Թաղի Սբ Աստվածածին տպավորիչ եկեղեցին, խորհրդավոր Անապաստանաց վանքը, քայլել Մեղրիի գունեղ փողոցներով: Իհարկե, այս շքեղ ուղևորության առանձնացող հրաշալիքներից է Արաքսի հովտի մայրամուտը Մեղրիից, որը նույնպես ամբողջությամբ վայելելու ենք: Բայց սա էլ դեռ ամենը չէ․ մեր ֆանտաստիկ այցի ընթացքում կտեսնենք նաև Սյունյաց անհաշվելի գանձերից ևս մի քանիսը՝ Կապանի Վահանավանքը, մոգական Տաթևի վանքը, ազդեցիկ Որոտնավանքը, կվայելենք նաև Խուստուփի ու սյունյաց լեռների հզոր տեսարանները՝ ավելի ամբողջական և հարուստ դարձնելով մեր անկրկնելի երկօրյա ուղևորությունը:
6։30, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8
գիշերակացը հյուրանոցում (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
նախաճաշը երկրորդ օրվա համար
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ԴԵՊԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՄԵՂՐԻ
Որոտնավանք
Վահանավանք
Մեղրիի լեռնանցք
Մեղրիի Անապաստանաց վանք
Մեղրի․ Արաքս գետն ու Արաքսի հովտի մայրամուտը
գիշերակաց՝ Ագարակ կամ Մեղրի:


ՕՐ 2 | ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՄԵՂՐԻՆ
Արևաշատ Մեղրիի հրաշքների բացահայտումը շարունակում ենք։ Մեզ է սպասում Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցին, որը պատրաստ է զարմացնելու իր յուրօրինակությամբ։ Կբարձրանանք նաև Մեղրու բերդի աշտարակներից մեկը՝ հրաշալի տեսարաններ որսալու։ Մեզ է սպասում նաև Մեղրու գլխավոր այցեքարտերից Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցին, որն առանձնանում է իր շքեղ ու տպավորիչ որմնանկարներով, որոնք ապշեցնում են այցելուներին։ Վերադարձին կայցելենք նաև Տաթևի վանք՝ էլ ավելի հագեցած ու բովանդակալից դարձնելու մեր այս հիանալի ուղևորությունը։
Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր ծրագրով հնարավոր չէ օգտվել Տաթևեր ճոպանուղուց։
նախաճաշ հյուրանոցումՄեղրի քաղաքում պտույտ
Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցի
Մեղրու բերդ
Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցի
Տաթևի վանք
վերադարձ Երևան:






