ՄԵՂՐԻ 2 ՕՐ

Հայաստանի տարբերվող և գողտրիկ անկյուններից Մեղրի քաղաքն իր շրջակայքով հարուստ է ոչ միայն պատմական հրաշալի ու յուրօրինակ կոթողներով, այլ նաև առանձնացող քաղաքային կոլորիտ ու դիմագիծ ունի: Մեր ֆանտաստիկ այցին Մեղրիում կտեսնենք բոլոր պատմական վայրերը, ինչպես նաև մեծ թվով բնական հրաշալիքները ու Մայր Արաքսը: Մեղրիում նախատեսված է բարձրանալ Մեղրիի տպավորիչ բերդը, այցելել վերականգնումից հետո առավել փառահեղ ներկայացող որմնանկարներով հարուստ Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես վանք, Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Անապաստանաց վանք: Նաև կտեսնենք Սյունյաց անհաշվելի գանձերից ևս մի քանիսը՝ Կապանն ու Վահանավանքը, Գորիս քաղաքի տեսարժան վայրերը, կվայելենք Խուստուփի ու Սյունյաց լեռների հրաշք տեսարանները՝ ավելի ամբողջական և հարուստ դարձնելով մեր հրաշալի ու անկրկնելի երկօրյա ծրագիրը: Դե իհարկե, ճանապարհին մեզ է սպասվում նաև գինու դադար Արենիում։

Առաջիկա մեկնումներ՝
Մեկնում՝ 

6:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
20900 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

հյուրանոց (երկտեղանի համարներ)

նախաճաշ (երկրորդ օրվա համար)

պրոֆեսիոնալ գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | Դեպի Մեղրի

Մեկնում Երևանից՝ 6։00

- Արենի ․ Գինու համտես

- Գորիս. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

- Գորիս քաղաքում պտույտ

- Հին Կյորես. քարանձավային բնակավայր և Սբ Հռիփսիմե եկեղեցի

- Արաքս գետ ու Արաքսի հովտի մայրամուտը

Մեղրիում կամ Ագարակում

ՕՐ 2 | Մեղրիից Գորիս

Նախաճաշ հյուրանոցում

- Մեղրի քաղաքում պտույտ

- Մեղրի ․ Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցի, Անապաստանաց վանք, Փոքր Թաղի Սբ Հովհաննես վանք

- Մեղրու բերդ

- Վահանավանք

- Կապան քաղաքում պտույտ

Վերադարձ Երևան՝ մոտ 22:00
Գին` 20900 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել