ԹՂԻԹ ԲԵՐԴ ԵՎ ԶՈՐԱՎԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Յուրօրինակ քայլարշավ, որով կհասնենք Հայաստանի տպավորիչ և հզոր բերդերից մեկին՝ Թղիթին: Նախքան դեպի բերդ քայլարշավը, Զորավանում կտեսնենք շրջանաձև հիմքով Զորավարի եկեղեցին, որը հայտնի է Ղարղավանք անունով: Ապա Արագյուղից կմեկնարկի մեր արշավը՝ անցնելով Վրանասարի լանջերով, ցորենի արտերով և լեռնային ծաղիկների դաշտերով և հասնելով անտառապատ վայրում տեղադրված այս հրաշք կառույցին, որի պատերն անգամ մեր օրերում փոխանցում են բերդի հզորությունը: Ոչ միայն Թղիթ բերդն է անչափ տպավորիչ և հետաքրքիր, այլ բերդից դեպի Մասիս, Հատիս, Արա և Արագած լեռներ և Թեղենիք գյուղ բացվող տեսարանները:
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
9։00, վերադարձը՝ մոտ 20։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԹՂԻԹ ԲԵՐԴ ԵՎ ԶՈՐԱՎԱՆ
Յուրօրինակ քայլարշավ, որով կհասնենք Հայաստանի տպավորիչ և հզոր բերդերից մեկին՝ Թղիթին: Նախքան դեպի բերդ քայլարշավը, Զորավանում կտեսնենք շրջանաձև հիմքով Զորավար եկեղեցին, որը հայտնի է Ղարղավանք անունով: Ապա Արագյուղից կմեկնարկի մեր արշավը՝ անցնելով Վրանասարի լանջերով, ցորենի արտերով և լեռնային ծաղիկների դաշտերով և հասնելով անտառապատ վայրում տեղադրված այս հրաշք կառույցին, որի պատերն անգամ մեր օրերում փոխանցում են բերդի հզորությունը: Ոչ միայն Թղիթ բերդն է անչափ տպավորիչ և հետաքրքիր, այլ բերդից դեպի Մասիս, Հատիս, Արա և Արագած լեռներ և Թեղենիք գյուղ բացվող տեսարանները:
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։