ԹԵԺԱՌՈՒՅՔ ՀԱՆՔԱՎԱՆ ԲՋՆԻ ՄԱՐՄԱՐԻԿ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐՈՎ)
Կոտայքի և ընդհանրապես Հայաստանի քիչ հայտնի, սակայն հրաշալի ու տպավորիչ վանական համալիրներից Թեժառույքի վանքը բացահայտելու լավագույն հնարավորությունն է մեր այս ուղևորությունը, որն ուղեկցվելու է հետաքրքիր քայլարշավներով: Մենք կանգ կառնենք Բջնիում՝ վայելելու տեղի պատմական հարուստ ժառանգությունն ու մեր այցն ավելի հարուստ դարձնելու համար: Բջնիում կտեսնենք Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև Բջնիի հզոր բերդը, որից հետո կշարունակենք մեր ուղին դեպի հրաշալի Հանքավան: Թեժառույքի գեղատեսիլ վանքին հասնելու համար կանաչ անտառների միջով ոչ երկար քայլարշավ է պետք, ինչից հետո էլ տեսնում ենք միջնադարյան հոյակերտ այս կառույցը: Թեժառույքը վայելելուց հետո մեր ճանապարհը շարունակում ենք դեպի Հանքավան, որի կուսական անտառներում վայելում ենք մեր ազատ ժամանակը՝ բացահայտելու նաև տեղի հրաշք ջրվեժը:
9:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
գիդի ծառայություն
Մանրամասն Ծրագիր
Գողտրիկ Թեժառույքը, Հանքավանի գանձերը և ոչ միայն
Կոտայքի և ընդհանրապես Հայաստանի քիչ հայտնի, սակայն հրաշալի ու տպավորիչ վանական համալիրներից Թեժառույքի վանքը բացահայտելու լավագույն հնարավորությունն է մեր այս ուղևորությունը, որն ուղեկցվելու է հետաքրքիր քայլարշավներով: Մենք կանգ կառնենք Բջնիում՝ վայելելու տեղի պատմական հարուստ ժառանգությունն ու մեր այցն ավելի հարուստ դարձնելու համար: Բջնիում կտեսնենք Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև Բջնիի հզոր բերդը, որից հետո կշարունակենք մեր ուղին դեպի հրաշալի Հանքավան: Թեժառույքի գեղատեսիլ վանքին հասնելու համար կանաչ անտառների միջով ոչ երկար քայլարշավ է պետք, ինչից հետո էլ տեսնում ենք միջնադարյան հոյակերտ այս կառույցը: Թեժառույքը վայելելուց հետո մեր ճանապարհը շարունակում ենք դեպի Հանքավան, որի կուսական անտառներում վայելում ենք մեր ազատ ժամանակը՝ բացահայտելու նաև տեղի հրաշք ջրվեժը:
Մեկնում Երևանից՝ 9:00- Բջնիի բերդ
- Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Թեժառույքի վանք (կարճ քայլարշավ)
- Մարմարիկի ջրամբար
- Հանքավան. Հանքավանի ջրվեժ (կարճ քայլարշավ)
Վերադարձ Երևան՝ մոտ 20:00



