ԽԵՆԹԱՑՆՈՂ ԼՈՌԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Լոռին խենթացնող է: Իսկ առավել խենթացնող է, երբ Լոռվա ամենագողտրիկ անկյուններում քայլելով ես տեսնում այս հեքիաթային աշխարհը: Ոչ բարդ այս քայլարշավը հնարավորություն կտա բացահայտելու միանգամից մի շարք հրաշալի վայրեր: Դե ինչ, քայլե՜նք դբա լավը: Մեր քայլարշավային երթուղին կմեկնարկի Օձուն գյուղից, որտեղ կտեսնենք Օձունի տաճարը, ապա կուղևորվենք Վերին Հոռոմայրի վանք, որտեղից էլ դեպի Այգեհատ ու Արդվի: Արդվիում կտեսնենք Սրբանեսի վանքը, ապա վերադառնալով Այգեհատ և Գողգոթավանք՝ կշարունակենք մեր քայլարշավը դեպի Քոբայրի վանք, որտեղ էլ կավարտենք Լոռվա հրաշալի անկյուններով մեր գեղեցկագույն քայլարշավը։
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԽԵՆԹԱՑՆՈՂ ԼՈՌԻՆ
Լոռին խենթացնող է: Իսկ առավել խենթացնող է, երբ Լոռվա ամենագողտրիկ անկյուններում քայլելով ես տեսնում այս հեքիաթային աշխարհը: Ոչ բարդ այս քայլարշավը հնարավորություն կտա բացահայտելու միանգամից մի շարք հրաշալի վայրեր: Դե ինչ, քայլե՜նք դբա լավը: Մեր քայլարշավային երթուղին կմեկնարկի Օձուն գյուղից, որտեղ կտեսնենք Օձունի տաճարը, ապա կուղևորվենք Վերին Հոռոմայրի վանք, որտեղից էլ դեպի Այգեհատ ու Արդվի: Արդվիում կտեսնենք Սրբանեսի վանքը, ապա վերադառնալով Այգեհատ և Գողգոթավանք՝ կշարունակենք մեր քայլարշավը դեպի Քոբայրի վանք, որտեղ էլ կավարտենք Լոռվա հրաշալի անկյուններով մեր գեղեցկագույն քայլարշավը։
մեկնում ԵրևանիցՔայլարշավի վայրերի ծրագիր՝
Օձունի տաճար
Վերին Հոռոմայր
Արդվիի Սրբանեսի և Կարմիր վանքեր
Արդվիի Օձապորտ
Այգեհատի Գողգոթավանք
Քոբայր
վերադարձ Երևան:Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։