ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ ԵՎ ՍՐԱՆՈՑԻ ԿԱՄՈւՐՋ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Տավուշի Աճարկուտ գյուղից սկսվում է մեր հրաշալի քայլարշավը դեպի ԿԻՐԱՆՑ վանք: Քարահան գետի վրա տեսնում ենք 12-13-րդ դարերում կառուցված լայնաթռիչք, միակամար քարե տպավորիչ կամուրջը, որը հայտնի է ՍՐԱՆՈՑԻ ԿԱՄՈւՐՋ անունով: Կամրջի աջակողմյան հատվածում մինչ օրս պահպանվել են բնակավայրի ավերակներ: Այնուհետև քայլարշավը շարունակում ենք դեպի աղյուսաշեն ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ (13-րդ դար), որը միջնադարյան Հայաստանի նշանավոր քաղկեդոնական կենտրոններից էր և առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Քայլարշավն ամբողջությամբ անցնում է գեղատեսիլ անտառների միջով՝ հնարավորություն տալով բացահայտել Տավուշի հրաշք անտառներն ու նշված հուշարձանների ճարտարապետական առանձնահատկությունները:

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
9000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ ԵՎ ՍՐԱՆՈՑԻ ԿԱՄՈւՐՋ

Տավուշի Աճարկուտ գյուղից սկսվում է մեր հրաշալի քայլարշավը դեպի ԿԻՐԱՆՑ վանք: Քարահան գետի վրա տեսնում ենք 12-13-րդ դարերում կառուցված լայնաթռիչք, միակամար քարե տպավորիչ կամուրջը, որը հայտնի է ՍՐԱՆՈՑԻ ԿԱՄՈւՐՋ անունով: Կամրջի աջակողմյան հատվածում մինչ օրս պահպանվել են բնակավայրի ավերակներ: Այնուհետև քայլարշավը շարունակում ենք դեպի աղյուսաշեն ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ (13-րդ դար), որը միջնադարյան Հայաստանի նշանավոր քաղկեդոնական կենտրոններից էր և առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Քայլարշավն ամբողջությամբ անցնում է գեղատեսիլ անտառների միջով՝ հնարավորություն տալով բացահայտել Տավուշի հրաշք անտառներն ու նշված հուշարձանների ճարտարապետական առանձնահատկությունները:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 21 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 9000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել