ԿԱՊՏԱՎԱՆՔ ԵՎ ՇԽՄՈւՐԱԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Դրախտային Տավուշի սրտում բացառիկ քայլարշավ, որում համադրված են հրաշալի բնությունն ու հոյակերտ կառույցները։ Անչափ տպավորիչ մեր քայլարշավը սկսելու ենք Տավուշի Իծաքար գյուղից, որտեղից թավ անտառների միջով հասնելու ենք գողտրիկ Կապտավանք, ապա շարունակելու ենք մեր ճանապարհը դեպի Շխմուրադի վանք։ Կապտավանքն առանձնանում է իր շքեղ տեղադրությամբ՝ կանաչ անտառների սրտում, իսկ Շխմուրադը ևս բացառիկ է, թե իր տեղադրությամբ, թե ճարտարապետությամբ: Իրապես բացառիկ քայլարշավ, որը հաստատ կդառնա Ձեր կյանքի ամենատպավորիչ ու գեղեցիկ ուղևորություններից:
7։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՏԱՎՈՒՇԻ ԳԱՆՁԵՐԸ
Դրախտային Տավուշի սրտում բացառիկ քայլարշավ, որում համադրված են հրաշալի բնությունն ու հոյակերտ կառույցները։ Անչափ տպավորիչ մեր քայլարշավը սկսելու ենք Տավուշի Իծաքար գյուղից, որտեղից թավ անտառների միջով հասնելու ենք գողտրիկ Կապտավանք, ապա շարունակելու ենք մեր ճանապարհը դեպի Շխմուրադի վանք։ Կապտավանքն առանձնանում է իր շքեղ տեղադրությամբ՝ կանաչ անտառների սրտում, իսկ Շխմուրադը ևս բացառիկ է, թե իր տեղադրությամբ, թե ճարտարապետությամբ: Իրապես բացառիկ քայլարշավ, որը հաստատ կդառնա Ձեր կյանքի ամենատպավորիչ ու գեղեցիկ ուղևորություններից:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 18 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։


