էՐԹԻՋԻ ԲԵՐԴ ԵՎ ՋՐՈՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

էՐԹԻՋԻ ԲԵՐԴ ԵՎ ՋՐՈՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Վայոց ձորի հրաշալիքները բացահայտելու համար այս անգամ կուղևորվենք դեպի Էրթիջի բերդ և Ջրովանք։ Մեր տպավորիչ քայլարշավը կսկսենք Արփի գյուղից և Արփա գետի ափերից, որտեղից էլ քայլքով կհասնենք Էրթիջի հզոր բերդը, որը մասնակիորեն պահպանվել է և առանձնանում է իր գեղեցիկ տեղադրությամբ ու բերդից բացվող հրաշք տեսարաններով։ Ապա Էրթիջի բերդից կշարունակենք մեր քայլարշավը դեպի խորհրդավոր Ջրովանք, որը ժայռափոր սրբավայր է՝ անտառապատ կիրճի գողտրիկ մի անկյունում, գետի և ժայռերի գեղեցիկ համադրությամբ։ Ջրովանքի հարևանությամբ կտեսնենք նաև շատ գեղեցիկ ջրվեժը, որից հետո էլ կվերադառնանք Արփի գյուղ, ապա և Երևան՝ լիարժեք վայելելով վայոցձորյան այս գեղեցկություններն ու մեր հրաշալի օրը։

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Մեկնումը՝ 

9։00, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը: 

Մանրամասն Ծրագիր

ԷՐԹԻՋԻ ՀԶՈՐ ԲԵՐԴԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՋՐՈՎԱՆՔԸ

Վայոց ձորի հրաշալիքները բացահայտելու համար այս անգամ կուղևորվենք դեպի Էրթիջի բերդ և Ջրովանք։ Մեր տպավորիչ քայլարշավը կսկսենք Արփի գյուղից և Արփա գետի ափերից, որտեղից էլ քայլքով կհասնենք Էրթիջի հզոր բերդը, որը մասնակիորեն պահպանվել է և առանձնանում է իր գեղեցիկ տեղադրությամբ ու բերդից բացվող հրաշք տեսարաններով։ Ապա Էրթիջի բերդից կշարունակենք մեր քայլարշավը դեպի խորհրդավոր Ջրովանք, որը ժայռափոր սրբավայր է՝ անտառապատ կիրճի գողտրիկ մի անկյունում, գետի և ժայռերի գեղեցիկ համադրությամբ։ Ջրովանքի հարևանությամբ կտեսնենք նաև շատ գեղեցիկ ջրվեժը, որից հետո էլ կվերադառնանք Արփի գյուղ, ապա և Երևան՝ լիարժեք վայելելով վայոցձորյան այս գեղեցկություններն ու մեր հրաշալի օրը։

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 6000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել