ՀԱՄՇԵՆ 3 ՕՐ

ՀԱՅՈՑ ԴՐԱԽՏԸ

Համշենը բնության մեծագույն հրաշալիքներից է, միևնույն ժամանակ, Համշենն ու շրջակայքը հարուստ են բազմաթիվ պատմական կոթողներով՝ միջնադարյան բերդերով, հրաշալի եկեղեցիներով, տարբերվող կամուրջներով, որն ուղեկցվում է հայկական կենդանի ու հարուստ ներկայությամբ: Բաց մի՛ թողեք հնարավորությունը ոչ միայն վայելելու հեքիաթային բնությունն ու բացահայտելու տեղի յուրահատուկ պատմությունը, այլ նաև շփվելու համշենահայերի հետ, ծանոթանալու նրանց ավանդույթներին և կենցաղին, հրաշալի տարազներին և երգերին: Միևնույն ժամանակ, կհամտեսեք համշենյան ուտեստներն ու կմասնակցեք թեյախմությանը: Համշենի ուղղությամբ աշխատում է հատուկ մասնագիտացած զբոսավարների մեր խումբը, ինչն ավելի հագեցած ու բովանդակալից է դարձնում մեր ուղևորությունը: Ըստ տարվա եղանակի և ցանկության՝ ծրագրի ավարտից հետո հնարավոր է նաև Սև ծովում լողալ։ Միացե՛ք դեպի Հայոց դրախտ ուղևորությանը, որը, անշուշտ, դառնալու է Ձեր կյանքի ամենատպավորիչ շրջագայություններից մեկը (միգուցե և ամենատպավորիչը):

Մեկնում՝ 

6:00 | Մարզահամերգային համալիրի դիմաց

Արժեքը՝
67000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ հյուրանոց Սև ծովի ափին (Huzur hotel՝ տեսնել այստեղ)

հարմարավետ նոր տրանսպորտ (Mercedes Sprinter/Volkswagen Crafter, 15-18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդ (հայտնի հայ թուրքագետներ)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է: Վիզան պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան գնի մեջ ներառված չէ,

Թուրքիայի համար ապահովագրությունը պարտադիր չէ. ըստ ցանկության կարող եք ձեռք բերել մեր գրասենյակից:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ

Երևան-Գյումրի-Ախալքալաք-Չըլդըր

- Արդահան. Կուր (Քուռ) գետ, Արդահանի բերդ,

Ճաշ Արդահանում

- Սև լիճ (Շավշատ),

- Տբետի վանք,

- Շավշատի բերդ,

- Ճորոխ գետ և Ճորոխ գետի ջրամբարներ,

Ընթրիք և գիշերակաց՝ Հոպա:

Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Առաջին կանգառն Արդահան քաղաքում է, որտեղ պահպանվել է հնամենի բերդը, իսկ քաղաքի միջով անցնում է Քուռ գետը: Հաղթահարելով Արսյան լեռները՝ մուտք կգործենք անտառաշատ Շավշատի գավառ: Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի ամենաբարձր կետից կկարողանանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Այնուհետև կուղևորվենք Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը, որից հետո ճամփա կբռնենք դեպի Շավշատի հրաշալիքներից Սև լիճը, որը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Մեր ճանապարհը կշարունակվի դեպի Արդվին: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխը, բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակի միջով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ գեղատեսիլ, մասամբ հայախոս Խոպա (Հոպա) քաղաքն է: Խոպա քաղաքում մեր հյուրանոցը Սև ծովի ափին է:

ՕՐ 2 | ՀԱՄՇԵՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Նախաճաշ հյուրանոցում,

- Զույգ կամուրջներ,

- Մանջունայի ջրվեժ,

- Ֆուրթունա գետի կիրճ․ Չամլըհամշեն,

- Զիլ ամրոց,

- Բալահովտի ջրվեժ,

Ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ և թեյախմություն,

- Այդերի յայլա. ազատ ժամանակ,

գիշերակաց՝ Հոպա:

Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք՝ բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հպարտ լեռները: Նախ, կայցելենք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հրաշագեղ և տպավորիչ ջրվեժ: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ, ջրի շիթերն անգամ տասնյակ մետրներ այն կողմ են հասնում, իսկ ջրվեժի ձայնը լսելի է բավական հեռվից: Բալահովտի ջրվեժից հետո կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ, և, իհարկե, պատմական կամուրջներով, որոնք կառուցվել են արագահոս Ֆուրթունա գետի վրա: Այստեղ մենք կհամտեսենք համշենյան կերակրատեսակները, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը: Այդերն ու նրա շուրջ տարածվող 4000 մետր բարձրությամբ Քաջքարի լեռները վայելելուց հետո կվերադառնանք Սև ծովի ափի մեր հյուրանոց:

ՕՐ 3 | ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՀԵՔԻԱԹԸ

Նախաճաշ հյուրանոցում

- Բորչկայի գավառակ,

- Սև լիճ (Բորչկա)*,

- Արդվին քաղաքի և Ճորոխ գետի համայնապատկեր,

- Դոլիսխանայի եկեղեցի,

- Դժոխքի ձոր (Արդանուջ),

Ճաշ Արդահանում, Վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Երևան:

Խոպա քաղաքից դուրս գալով՝ կանցնենք Բորչկա գավառակով և կտեսնենք Ճորոխի հովիտը բարձունքից: Կտեսնենք մարդու և բնության ստեղծած հրաշալի գեղեցկությունը՝ Ճորոխի ջրամբարները: Հիանալի բնապատկերներից հետո կայցելենք Բագրատունիների կառուցած ևս մեկ միջնադարյան եկեղեցի՝ Դոլիսխանան, որը բարձր ու հիանալի տեղադրությամբ տպավորիչ կառույց է, ընդ որում, բավական լավ պահպանված: Այնուհետև ճամփա կբռնենք դեպի պատմական Արտանուջ, որը Հայոց պատմության ընթացքում կարևոր նշանակությամբ վայրերից է: Արդանուջում կտեսնենք Դժոխքի ձորը՝ բնության կերտած հրաշալիքը, որը համապատասխանում է իր անվանը: Դրախտային տեղադրությամբ ու դժոխային անցյալով բնության այս գլուխգործոցը.. Ապա անցնելով այլ հրաշալի վայրերով՝ կվերադառնանք Երևան:

ՔԱՐՏԵԶ * Հավելյալ տուրեր, որոնք հնարավոր է կազմակերպել տեղում խմբի ամբողջական համաձայնության դեպքում:
Գին` 67000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել