ԿԱՊԱՆՈւՄ ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ 2 ՕՐ

ԲԵԽԻ ԱՆԱՊԱՏ, ԵՐԻՑԱՎԱՆՔ, ՎԱՀԱՆԱՎԱՆՔ, ԲԱՂԱԲԵՐԴ, ՀԱԼԻՁՈՐ, ԿԱՊԱՆ

Սյունիքի սրտի՝ Կապանի տպավորիչ գանձերը կարող ենք բացահայտել միասին՝ Համշեն տուրի այս բացառիկ երկօրյա ծրագրով, որի նպատակն է Կապանի շրջակայքի պատմական վայրեր այցելությունը: Կապանում և շրջակայքում կտեսնենք ոչ միայն հոյակերտ ու հնամենի վանքեր և եկեղեցիներ՝ ինչպիսիք են Երիցավանքը, Բեխը, Վահանավանքը, այլ նաև հզոր բերդեր, ինչպիսիք են Հալիձորի բերդը, Բաղաբերդը: Այս հրաշք ուղևորությանը նախատեսված են ինչպես հրաշալի քայլարշավներ, այնպես էլ պտույտ Կապան քաղաքում: Քայլարշավային հատվածին Վահավանքից կքայլենք դեպի Հալիձոր, ապա նաև Բեխի անապատ ու Բեխ գյուղ՝ այսպիսով այն դարձնելով անչափ տպավորիչ և բացառիկ:

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
27000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

հյուրանոց (երկտեղանի համարները)

նախաճաշ երկրորդ օրվա համար:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՍՅՈւՆԻՔԻ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ

մեկնում Երևանից

Երիցավանք (թեթև քայլարշավ)

Բաղաբերդ (թեթև քայլարշավ)

Պտույտ Կապան քաղաքում

գիշերակաց՝ Կապան:

ՕՐ 2 | ՇԱՐՈւՆԱԿԵԼՈՎ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ

Քայլարշավները երկկողմանի լինելու են մոտ 16 կմ՝ Վահանավանք-Հալիձոր-Բեխ, 2 կմ՝ Բաղաբերդ, 3 կմ՝ Երիցավանք։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

նախաճաշ հյուրանոցում

Վահանավանք

Հալիձորի բերդ (քայլարշավ)

Բեխի անապատ (քայլարշավ)

վերադարձ Երևան:
Գինը` 27000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել