ԳՆԴԵՎԱՆՔ, ԱՐՓԱՅԻ ԿԻՐՃ, ԳՆԴԵՎԱԶԻ ԲԵՐԴ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հայաստանի գեղեցկագույն անկյուններից Արփա գետի կիրճն է կանչում, որն ուղղակի խենթացնելու է իր այցելուին։ Ընդ որում, մեզ սպասում են ոչ միայն շքեղագույն բնապատկերները, այլ նաև հարուստ և հետաքրքիր պատմական ժառանգությունը․ տպավորիչ այս այցին տեսնելու ենք մեր ամենայուրահատուկ կոթողներից Գնդեվանքը։ Մեր գեղեցիկ քայլարշավը սկսելու ենք վայոցձորյան գողտրիկ գյուղերից Գնդեվազից, որտեղ նախ տեսնելու ենք իր տպավորիչ որմնանկարներով առանձնացող Սբ Աստվածածին եկեղեցին, ապա նաև Գնդեվազի բերդը՝ բազմած հզոր ժայռերի վրա։ Այնուհետև, գեղեցիկ արահետներով և շունչ կտրող տեսարաններով Գնդեվազից կիջնենք Արփայի կիրճը, որտեղ կտեսնենք աննման Գնդեվանքը՝ իր բացառիկ պատմությամբ և տիեզերական տեղադրությամբ։ Սքանչելի Գնդեվանքը լիարժեք վայելելուց հետո գեղեցիկ արահետներով կբարձրանանք Գնդեվազ գյուղ, որտեղ էլ կավարտվի մեր չքնաղ ուղևորությունն ու հրաշալի քայլարշավը։

Մեկնումը՝ 

9։00, վերադարձը՝ մոտ 19։30, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
8000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԳՆԴԵՎԱՆՔ, ԱՐՓԱՅԻ ԿԻՐՃ, ԳՆԴԵՎԱԶԻ ԲԵՐԴ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանի գեղեցկագույն անկյուններից Արփա գետի կիրճն է կանչում, որն ուղղակի խենթացնելու է իր այցելուին։ Ընդ որում, մեզ սպասում են ոչ միայն շքեղագույն բնապատկերները, այլ նաև հարուստ և հետաքրքիր պատմական ժառանգությունը․ տպավորիչ այս այցին տեսնելու ենք մեր ամենայուրահատուկ կոթողներից Գնդեվանքը։ Մեր գեղեցիկ քայլարշավը սկսելու ենք վայոցձորյան գողտրիկ գյուղերից Գնդեվազից, որտեղ նախ տեսնելու ենք իր տպավորիչ որմնանկարներով առանձնացող Սբ Աստվածածին եկեղեցին, ապա նաև Գնդեվազի բերդը՝ բազմած հզոր ժայռերի վրա։ Այնուհետև, գեղեցիկ արահետներով և շունչ կտրող տեսարաններով Գնդեվազից կիջնենք Արփայի կիրճը, որտեղ կտեսնենք աննման Գնդեվանքը՝ իր բացառիկ պատմությամբ և տիեզերական տեղադրությամբ։ Սքանչելի Գնդեվանքը լիարժեք վայելելուց հետո գեղեցիկ արահետներով կբարձրանանք Գնդեվազ գյուղ, որտեղ էլ կավարտվի մեր չքնաղ ուղևորությունն ու հրաշալի քայլարշավը։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 8000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել