ԴՍԵՂ ԵՎ ՔՈԲԱՅՐ (ԿԱՐՃ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)
Լոռվա հրաշալիքները բացահայտող մեր այս ծրագիրը նվիրված է մեր երկրի ամենայուրահատուկ անկյուններից չնաշխարհիկ Դսեղին և խորհրդավոր Քոբայրին։ Բացառիկ երթուղով մեր ճամփորդության առաջին կանգառը կկատարենք Քոբայրում, ուր կհասնենք գեղեցիկ քայլարշավով և կհիանանք ոչ միայն հոյակերտ վանքով, այլ նաև վանքից բացվող ֆանտաստիկ տեսարանով։ Հաջորդիվ կլինենք թումանյանական Դսեղում՝ անտառային աննկարագրելի գեղատեսիլ, մոգական արահետով հասնելով Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք, որն իր լուռ ավերակների մեջ շարունակում է մնալ անկրկնելի, ազդեցիկ ու աներևակայելի տպավորիչ։ Առջևում մեզ է սպասում դսեղյան մյուս հրաշալիքը՝ զմրուխտե անտառների մեջ ընկած Ծովեր լիճը․ խաղաղ, գեղեցկագույն և յուրօրինակ միջավայր, որտեղ կանցկացնենք մեր հանգիստը։ Կայցելենք նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղի սրտում։
8:00, վերադարձը՝ մոտ 21։30, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը 500 դրամ է, գնի մեջ ներառված չէ:
Մանրամասն Ծրագիր
ԹՈւՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԴՍԵՂՆ Ու ԱՆԿՐԿՆԵԼԻ ՔՈԲԱՅՐԸ
Լոռվա հրաշալիքները բացահայտող մեր այս ծրագիրը նվիրված է մեր երկրի ամենայուրահատուկ անկյուններից չնաշխարհիկ Դսեղին և խորհրդավոր Քոբայրին։ Բացառիկ երթուղով մեր ճամփորդության առաջին կանգառը կկատարենք Քոբայրում, ուր կհասնենք գեղեցիկ քայլարշավով և կհիանանք ոչ միայն հոյակերտ վանքով, այլ նաև վանքից բացվող ֆանտաստիկ տեսարանով։ Հաջորդիվ կլինենք թումանյանական Դսեղում՝ անտառային աննկարագրելի գեղատեսիլ, մոգական արահետով հասնելով Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք, որն իր լուռ ավերակների մեջ շարունակում է մնալ անկրկնելի, ազդեցիկ ու աներևակայելի տպավորիչ։ Առջևում մեզ է սպասում դսեղյան մյուս հրաշալիքը՝ զմրուխտե անտառների մեջ ընկած Ծովեր լիճը․ խաղաղ, գեղեցկագույն և յուրօրինակ միջավայր, որտեղ կանցկացնենք մեր հանգիստը։ Կայցելենք նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղի սրտում։
մեկնում ԵրևանիցՔոբայր (կարճ քայլարշավ)
Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք (կարճ քայլարշավ)
Գիքորի աղբյուր
Դսեղի Ծովեր լիճ (կարճ քայլք)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
վերադարձ Երևան:Քայլարշավներն ընդհանուր լինելու են մոտ 5 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։




